Ներքին 3 ամիս առաջ - 17:00 01-07-2026

Վահագն Ալեքսանյանն ամենալաչառ պատգամավորն է. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ մշտապես հանդես է գալիս շատ պարկեշտ և առանց վիրավորանքների։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հետաքրքրվեց՝ արդյոք քաղաքացիները համաձա՞յն են այդ գնահատականի հետ։

Հարցվածների կարծիքները տարբեր էին։ Ոմանք համաձայնեցին Ալեքսանյանի գնահատականի հետ, սակայն մեծ մասը բացասական վերաբերմունք հայտնեց՝ նշելով, որ չեն կիսում նրա տեսակետը։ Եղան նաև քաղաքացիներ, որոնք ասացին, թե չեն հետևում քաղաքականությանը կամ բավարար չափով չեն ճանաչում պատգամավորին՝ գնահատական տալու համար։

Քաղաքացիներից մեկն ասաց, որ ոչ միայն համաձայն չէ այդ կարծիքին, այլև կոշտ գնահատական տվեց իշխանական պատգամավորներին։

«Ո՛չ, նա ամենալաչառ պատգամավորն է։ Դրանց մեջ շատերն են, որոնց ժողովուրդը չի սիրում։ Եթե մի քիչ նամուս ունենային, իրենք պիտի հեռանային։ Ես փոփոխություն էի ուզում, բայց չստացվեց։ Իմ կարծիքով՝ մենակ հեղափոխության միջոցով կարելի է սրանց հեռացնել»։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ անգամ չի ճանաչում պատգամավորին։

«Ճիշտն ասած, չեմ էլ ճանաչում իրեն որպես պատգամավոր։ Վերջին շրջանում ընդհանրապես չեմ ուզում քաղաքականության մասին խոսել, հատկապես այդ մարդկանց մասին, որոնք արդեն հայտնի են իրենց վարկանիշով»։

Եղան նաև քաղաքացիներ, որոնք ասացին, թե քաղաքականությանը չեն հետևում, ուստի չեն կարող գնահատական տալ։

«Տեսել եմ, որ պատգամավոր է, բայց չեմ հետևում՝ ինչ է խոսում, ինչ է անում։ Չեմ կարող ասել»։

Մեկ այլ քաղաքացի հակիրճ պատասխանեց.

«Ոչ, համաձայն չեմ»։

Եվս մեկ քաղաքացի հրաժարվեց գնահատական տալ՝ նշելով.

«Չեմ ճանաչում, աղջիկ ջան, այդ բոլորին չեմ ճանաչում։ Եթե չեմ ճանաչում, ոնց կարծիք կազմեմ։ Ավելի լավ է չպատասխանեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում