Ներքին 3 ամիս առաջ - 20:49 30-06-2026

Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին

2026 թ. հունիսի 25-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին։

Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:

«Իր ելույթում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը, առաջին անգամ ընտրված լինելով Խաղաղաշինության հանձնաժողովի անդամ, ողջունում է Խաղաղաշինության շաբաթվա անդրանիկ անցկացումը, որը նվիրված է ՄԱԿ-ի խաղաղաշինության ճարտարապետության քսանամյակին։

Հավելվել է, որ ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովը կայացել է որպես երկխոսության, գործընկերություններ կառուցելու և քաղաքականությունների ներդաշնակեցման համար կարևոր հարթակ՝ նկատելով, որ նախորդ տարի ընդունված Խաղաղաշինության ճարտարապետության ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի «զույգ» բանաձևերով ընդգծվում է կանխարգելման օրակարգի, ազգային առաջնորդության, ներառականության և ինտեգրված մոտեցումների կարևորությունը խաղաղության պահպանման համար։

Դեսպան Հովհաննիսյանը նաև առանձնանշել է, որ Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի և Գլխավոր ասամբլեայի միջև՝ նպաստելով խաղաղության և անվտանգության, զարգացման ու մարդու իրավունքների օրակարգերի կապակցմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը