Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 23:49 29-06-2026

Իսրայելը պատրաստվում է տարածաշրջանի նոր վերաբաժանմանը, որտեղ հիմնական ախոյանը Թուրքիան է. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է.

- «Գրեթե չկա մի օր, որ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայելը։ Մենք այս խոսքերը շատ լուրջ ենք ընդունում, որովհետև եթե կա մի բան, որ մենք սովորել ենք մեր ժողովրդի պատմությունից, ապա դա այն է, որ երբ որևէ մեկը ասում է, թե մտադիր է ձեզ ոչնչացնել, դուք պարտավոր եք նրան լրջորեն վերաբերվել»,- այնուհետև հավելել է, թե Իսրայելն ամերիկյան բարեկամների ուշադրությունը կհրավիրի այս հայտարարությունների վրա։

Առնվազն այս վերջին օրերի իրադարձությունները վկայում են մի քանի սպասվող իրադարձությունների մասին.

ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին։

- Իսրայելը պատրաստվում է տարածաշրջանի նոր վերաբաժանմանը, որտեղ հիմնական ախոյանը Թուրքիան է։

- Իսրայելի ռազմական, տեխնոլոգիական զարգացումը պահանջում է շարունակական հակամարտություններ։

- Լոգիստիկ վերաձևումները, որ փորձում է իրականացնել Թուրքիան, հակասում են Իսրայելի հավակնություններին` ռազմավարական շահերին։

- Սոմալիլենդի ճանաչումը Իսրայելի կողմից «ուժի պրոյեկտման» հնարավորություն է «Աֆրիկյան եղջյուրում», իսկ դա մարտահրավեր է Թուրքիայի ռազմավարական շահերին, հաշվի առնելով Սոմալիում և աֆրիկյան այլ երկրներում Թուրքիայի կատարած ներդրումները` ուժային հենարան ստեղծելու համար։

- Իսրայելին անհրաժեշտ է ավելի քաղաքակրթական դաշինք, տարածաշրջանում իր դերը և լեգիտիմությունը հաստատելու համար, ուստի ձեռնամուխ եղավ Իսրայել-Կիպրոս-Հունաստան- Ֆրանսիա ռազմավարական համագործակցության հարթակ ստեղծելուն, որտեղ հատկապես բանալի նշանակություն ունի Կիպրոսը։

- Իսրայելն ապագայում փորձելու է ընդլայնել համագործակցության շրջանակը Թուրքիայի երկայնքով` Բուլղարիա, գուցե նաեւ Հայաստան։

Իսկ այս ամենում ամենահետաքրքիրը Ադրբեջանի դերն է։ Ադրբեջանը դեռ կմանևրի, քանի դեռ դրա հնարավորությունը կա, բայց փաստ չի, որ Ադրբեջանի ընտրությունը կլինի հօգուտ Թուրքիայի...

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին