Ներքին 3 ամիս առաջ - 20:11 29-06-2026

Գյումրիում չգիտե՞ն ՏԻՄ օրենքը. քաղաքապետի քարտուղարը ավագանու անդամ է

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի քաղաքային իշխանությունները հաճախ են դժգոհում, երբ քաղաքական ընդդիմախոսները խորհուրդ են տալիս կարդալ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը։ Սակայն վերջին բացահայտումը հենց այն տպավորությունն է ստեղծում, որ օրենքը կա՛մ բավարար չափով չեն ուսումնասիրել, կա՛մ գիտակցաբար անտեսել են դրա պահանջները։

Խոսքը վերաբերում է քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանի քարտուղարին՝ Սիրանուշ Մելիքյանին, որը միաժամանակ հանդիսանում է Գյումրու ավագանու գործող անդամ։ Մելիքյանը շուրջ յոթ ամիս առաջ ստացել է ավագանու մանդատը, սակայն այսօր աշխատում է նաև քաղաքապետարանի աշխատակազմում։

Մինչդեռ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածը՝ «Համայնքի ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը», հստակ սահմանում է, որ համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում կամ ղեկավարել համայնքային հիմնարկներ և կազմակերպություններ։

Հետևաբար առաջանում է պարզ, բայց սկզբունքային հարց. ինչպե՞ս է ստացվել, որ ավագանու գործող անդամը զբաղեցնում է քաղաքապետի քարտուղարի պաշտոնը։

Արդյո՞ք սա օրենքի ակնհայտ խախտում է, թե՞ հերթական դեպքը, երբ իրավական պահանջները մեկնաբանվում են ըստ քաղաքական կամ վարչական նպատակահարմարության։ Սա այն դեպքում, երբ հենց գործող քաղաքային իշխանություններն են հաճախ խոսում օրինականության, թափանցիկ կառավարման և օրենքի գերակայության մասին։

Oragir.News-ը բազմիցս անդրադարձել է Գյումրու քաղաքապետարանում ստեղծված իրավիճակին։

Օրերս գրել էինք, որ քաղաքապետարանը, կարծես, աստիճանաբար վերածվում է ոչ թե համայնքային կառավարման մարմնի, այլ ընտանեկան ու բարեկամական կապերով ձևավորված համակարգի, որտեղ առանցքային պաշտոնները բաժին են հասնում ոչ թե մրցակցային սկզբունքով ընտրված մասնագետներին, այլ իշխանության հետ ազգակցական կամ խնամիական կապ ունեցող անձանց։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում