Ներքին 4 ամիս առաջ - 22:18 27-06-2026

ԵՊՀ-ն չի մտնում աշխարհի լավագույն 1000 բուհի մեջ․ հրապարակվել է համաշխարհային վարկանիշային աղյուսակը

Հրապարակվել է համաշխարհային բուհերի հերթական հեղինակավոր վարկանիշային աղյուսակը՝ QS World University Rankings 2027-ը։ Պատկերը հետևյալն է.

Հայաստանը լավագույն 1000-ում ունի 0 բուհ (Ընդհանուր՝ 1 բուհ | Երևանի պետական համալսարան՝ 1001-1200-րդ տեղ)

Ադրբեջան. Լավագույն 1000-ում՝ 7 բուհ (Ընդհանուր՝ 10 բուհ | Բաքվի պետական համալսարան՝ 565-րդ տեղ)

Վրաստան. Լավագույն 1000-ում՝ 0 բուհ (Ընդհանուր՝ 3 բուհ | Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան՝ 1001-1200-րդ տեղ)

Թուրքիա. Լավագույն 1000-ում՝ 11 բուհ (Ընդհանուր՝ 25 բուհ | Ստամբուլի տեխնիկական համալսարան՝ 279-րդ տեղ)

Իրան. Լավագույն 1000-ում՝ 8 բուհ (Ընդհանուր՝ 11 բուհ | Թեհրանի համալսարան՝ 367-րդ տեղ)

Հայաստանի հարևաններից ամենալավ դիրքերում են Թուրքիան (11 բուհ լավագույն 1000-ում) և Իրանը (8 բուհ լավագույն 1000-ում)։

Ամենավատ դիրքում Հայաստանն է։ Վրաստանն ունի ներկայացված 3 համալսարան, իսկ Հայաստանը՝ ընդամենը 1։ Ադրբեջանն արդեն 7 բուհ ունի միայն լավագույն 1000-ի մեջ։

Նշենք նաև, որ 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանված է թիրախային արդյունք․

«16) առնվազն չորս բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային (Թայմսի բարձրագույն կրթության՝ աշխարհի համալսարանների վարկանիշ – Times Higher Education World University Rankings, Աշխարհի համալսարանների քյուէս վարկանիշ - QS World University Rankings կամ Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշ - ARWU, Shanghai Ranking) աղյուսակների լավագույն 500-ի մեջ.»

Մինչև 2030 թվականը մնացել է ընդամենը մի քանի տարի։ Սակայն այսօր, ըստ QS 2027-ի, Հայաստանը լավագույն 500-ում ոչ թե 4, այլ 0 բուհ ունի, իսկ լավագույն 1000-ում որևէ համալսարան չունի։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի