Ներքին 2 ամիս առաջ - 19:59 24-06-2026

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ լրացել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական պատանդների գերեվարման 1000-րդ օրը։

Կուսակցությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ ընդգծելով, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ են և ունեն իրավական պաշտպանության իրավունք։