Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 17:36 24-06-2026

Փողոց դուրս գալը չպետք է էմոցիոնալ որոշում լինի, պիտի հետևություններ արվեն նախկին սխալներից. Լևոն Քոչարյան

Քննչական ու իրավապահ մարմինների գործողությւոնները վերջին շրջանում կրում են քարոզչական բնույթ:

Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը:

«Գործի մասնրամասներին ծանոթ չեմ, բայց էս իշխանության գործելաոճը գիտենք: Էս գործերն ավելի շատ ստեղծվում են մամուլի հաղորդագրություն տալու համար, ինչի հիման վրա ՔՊ-ականները սկսում են թեման շահարկել, հետո կարող է 1-2 ամսից էդ գործը փլվի, բայց դրա մասին ոչ մեկ չի հիշում, մնում է միայն դրա աղմուկը: Իրենց հենց այդ աղմուկն է պետք՝ մարդկանց մոլորեցնելու համար:

Ու նման գործերը բազմաթիվ են եղել: Կարծում եմ՝ ապօրինի այս գոծողություններն ու ձերբակալությունները կշարունակվեն: Կարծես հատուկ անեն, որ ամեն օր նման մի լուր ունենան:

Լևոն Քոչարյանն անդրադարձավ նաև ընդդիմության՝ փողոց դուրս գալուն, նշելով, որ փողոց դուրս գալը չպիտի լինի էմոցիոնալ որոշում, պետք է հետևություններ արվեն նաև նախկին սխալներից:

Մանրամասները՝ տեսանյութում: