Մամուլ 2 ամիս առաջ - 08:15 24-06-2026

«Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում հակառակ ղեկավարի հայտարարության. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Արշակ Սարգսյանը, Մեսրոպ Մանուկյանը և Արմենակ Դանիելյանը շարունակում են մնալ խմբակցության կազմում, թեև 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել են ոչ թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ձևավորված «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակում, այլ «Հայաստան» դաշինքի ցուցակով։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը մայիսի 7-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

«Մայր Հայաստանը» խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։

Ավագանու այն անդամները, ովքեր «Մայր Հայաստան» դաշինքով են մանդատ ստացել և դարձել համանուն խմբակցության անդամ, սակայն ԱԺ ընտրություններին մասնակցում են այլ ձևաչափով, այլ քաղաքական ուժի ցուցակով կամ շարքերում, չեն ներկայացնում «Մայր Հայաստանին» և այլևս որևէ կապ չունեն մեզ հետ»։

Նշենք, որ Արշակ Սարգսյանը, Մեսրոպ Մանուկյանը, Արմենակ Դանիելյանը և Սամվել Հակոբյանը, լինելով «Մայր Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչներ, ԱԺ ընտրություններին մասնակցել են «Հայաստան» դաշինքի կազմում։ Նրանցից միայն Սամվել Հակոբյանն է վայր դրել ավագանու մանդատն ու դուրս եկել խմբակցությունից, մինչդեռ մյուս երեքը շարունակում են գործունեությունը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունում։

Արդյոք այս հանգամանքը նշանակում է, որ Արշակ Սարգսյանը, Մեսրոպ Մանուկյանը և Արմենակ Դանիելյանն այլևս չեն համարվում «Մայր Հայաստան»-ի անդամներ, ArmLur.am-ը հետաքրքրվեց խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանից։ Վերջինս հերքեց մեր ունեցած տեղեկությունները, սակայն հավելյալ պարզաբանում չներկայացրեց։

ArmLur.am-ը զրուցել է նաև Արշակ Սարգսյանի հետ։ Վերջինս հրաժարվել է մեկնաբանություններից՝ նշելով միայն, որ տվյալ հարցի վերաբերյալ հայտարարություն է արել Մանուկ Սուքիասյանը։

Մեր հարցին, թե արդյոք խմբակցության անդամները նախապես տեղեկացվել են նման որոշման մասին, թե այդ մասին իմացել են միայն ֆեյսբուքյան գրառումից հետո, Արշակ Սարգսյանը կրկին ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ առաջարկելով բոլոր հարցերն ուղղել խմբակցության ղեկավարին»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»