Ներքին 3 ամիս առաջ - 14:42 23-06-2026

Այսօր Երևանից էլեկտրագանցք չի ուղևորվի Գյումրի. պատճառը վթարն է

Երևան-Գյումրի էլեկտրագնացքի գրաֆիկը խախտվել է «Դալարիկ» կայարանում տեղի ունեցած վթարի պատճառով. 14։25-ին նախատեսված ուղերթը չի կայանա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժամը 11:55-ին Արմավիրի մարզում բենզատարը բախվել է կոնտեյներային գնացքին: Բախման հետևանքով վնասվել են շարժակազմը և կոնտակտային ցանցը:

«Հունիսի 23-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով խախտվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքների երթևեկության ժամանակացույցը և չեղարկվել է Երևան-Գյումրի 686 էլեկտրագնացքի երթը (14:25)»,- հայտնեցին ՀԿԵ-ից:

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով բենզատարի վարորդը հոսպիտալացվել է: Նա վնասվածք է ստացել գլխի շրջանում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը