Ներքին 3 ամիս առաջ - 09:13 23-06-2026

Առաջին դասարանցիների առցանց հայտագրման կայքը 2-րդ փուլի մեկնարկի օրը չի աշխատում

Առաջին դասարանցիների առցանց հայտագրման կայքը չի աշխատում: Ծնողները չեն կարողանում իրենց երեխաներին գրանցել դպրոցում՝ կայքի խափանումների պատճառով:

Նշենք, որ առաջին դասարանցիների առցանց հայտագրումը սովորաբար կատարվում է 3 փուլով: Առաջին փուլով հայտագրվում են արտոնություն ունեցող երեխաները, այս դեպքում՝ տվյալ դպրոցում հարազատ քույր կամ եղբայր ունեցողները: Այսօր՝ հունիսի 23-ին, պետք է մեկնարկեր հայտագրման 2-րդ՝ հիմնական փուլը, սակայն առավոտյան ժամը 09:00-ից կայքն արդեն չի գործում:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ: Տարիներ շարունակ առցանց հայտագրման այս փուլում տեխնիկական խնդիրներ են եղել կայքի հետ, ինչը անհնար է դարձրել երեխաների հայտագրումը:


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը