Ուղիղ եթեր
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 21:45 22-06-2026

Պետությունը պարտք է վերցնում, հարկերից տոկոսներ է վճարում, իսկ ինքը՝ պարտքը, մնում է ընդմիշտ, որպես հիմք, որի վրա կառուցված է մնացած ամեն ինչ

Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Աշխարհում ամեն ինչ փոխվեց հենց այդ օրվանից

Մինչ 1694 թվականը պարտքն ուներ մի ցավոտ, բայց ազնիվ հատկություն․ այն պետք էր վերադարձնել։ Այն ժամանակ թագավորը պարտքով փող էր վերցնում, պարտվում էր պատերազմում, հայտարարում էր դեֆոլտ ու կյանքը շարունակվում էր։ Իսկ պարտքով փող տված վաճառականները կորցնում էին փողը, համակարգը զրոյանում էր, կամ էլ իրենց ունեցվածքն էր զրոյանում։

Բոլորն էլ հարմարված էին, որովհետև գիտեին այդ ռիսկի մասին։ 1690 թվակաին Բիչի Հեդի ճակատամարտում ֆրանսիական նավատորմը ջախջախել էր անգլիական ու հոլանդական միացյալ ուժերին, ու Անգլիան ստիպված էր զրոյից վերակառուցել իր ռազմածովային ուժը։ Գանձարանը դատարկ էր, հին պարտատերերը հրաժարվում էին պարտքով գումար տալ, որովհետև Անգլիան արդեն դեֆոլտ էր հայտարարել։

Ու այստեղ հայտնվում է մի շոտլանդացի Ուիլյամ Փաթերսոնը, ով թագավորին առաջարկում է.
- Ձերդ մեծություն, իսկ ի՞նչ կասեք, եթե պարտքը երբեք չվերջանա։

Մեր պես հասարակ մահկանացուների համար գաղափարը հնչում էր այսպես․ հարուստ վաճառականների խումբը թագավորին տալիս է 1,2 միլիոն ֆունտ պատերազմելու համար։ Սա հսկայական փող էր այդ տարիների համար, այսօրվա չափանիշներով՝ մոտ 200 միլիոն ֆունտ։ Փոխարենը թագավորն այդ պարտքը երբեք չի վերադարձնում։ Ու պարտատերերն այս մասին գիտեին։ Թագավորը պարզապես հարկային մուտքերից տոկոսներ էր վճարում հավերժ, քանի դեռ Անգլիան գոյություն ունի։ Իսկ այս մեխանիզմը կառավարելու համար այստեղ ստեղծվում է հատուկ ինստիտուտ՝ ԱՆԳԼԻԱՅԻ ԲԱՆԿԸ։

Թագավորը մի քիչ մտածում է ու համաձայնում։ Խորհրդարանը հաստատում է, ու այդ պահին տեղի է ունեցավ մի հեղափոխական երևույթ, որը ոչ ոք մինչև վերջ չգիտակցեց։

Պարտքը դադարեց լինել այն ասեղը, որի վրա հաճախ նստում էին թագավորները և դարձավ մի մեխանիզմ, որը պետք էր սպասարկել՝ ոչ թե վերադարձնել։ Ու հավերժ։ Պետությունը պարտք է վերցնում, հարկերից տոկոսներ է վճարում, իսկ ինքը՝ պարտքը, մնում է ընդմիշտ, որպես հիմք, որի վրա կառուցված է մնացած ամեն ինչ։ Ասեք, որ 320 տարի առաջ նման "հանճարեղ" միտք ունենալն իսկապես զարմացնող է։ 1694 թվականի հուլիսի 27-ին թագավորական կանոնադրությամբ ծնվում է բանկը։ Մանրուք, որ ցույց է տալիս՝ որքան քաղցած էր շուկան այս գաղափարի համար․ ամբողջ 1,2 մլն ֆունտը հավաքվում էընդամենը 12 օրում, իսկ առաջին կառավարիչը Սըր Ջոն Հուբլոնն էր։

Այսքանով այս պատմությունը չի ավարտվում, քանի որ Փաթերսոնը մտածում էր ևս մի բանի մասին, ու սա արդեն ուղղակի հանճարեղ էր։ Բանկը ստանում է պետական պարտքի գրավով թղթադրամներ թողարկելու իրավունք։ Որքան շատ էր պետությունը պարտք վերցնում, այնքան շատ փող էր տպվում և հայտնվում շրջանառության մեջ։

Ստացվում է՝ Փաթերսոնը ստեղծել է համակարգ, որն աշխատում է արդեն 320 տարի։ Այ այսպիսի բաներ!!!

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի