Ներքին 4 ամիս առաջ - 19:14 22-06-2026

Դատարանը մեղմացրել է Գարեգին Բ-ի եղբոր խափանման միջոցի պայմանները

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստում այսօր դատարանը որոշեց բավարարել փաստաբանի միջնորդությունը և բարելավել Գևորգ Ներսիսյանի խափանման միջոցի պայմանները։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը։

Հաշվի առնելով Գևորգ Ներսիսյանի առողջական վիճակը, բժշկական հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը՝ դատարանը վարչական հսկողություն սահմանեց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքով։

Նախկինում տեղաշարժը սահմանափակված էր Ոսկեհատ համայնքի տարածքով։ Նախորդ նիստում դատարանը մերժել էր նույն միջնորդությունը։ Այսօր միջնորդության բավարարումը փաստաբանը պայմանավորում է այն հանգամանքով, որ գործով հիմնական դատալսումների փուլն ավարտվեց, և դատարանն այսօր անցավ եզրափակիչ ելույթներին. «Քանի որ այլևս դատավարական գործողություններ չկան կատարելու, դատարանը որոշեց, որ խոչընդոտելու ռիսկը նվազել է»։


Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ