Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 22:43 21-06-2026

Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան

«Միասնության թևեր» նախաձեռնության առաջնորդ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վստահեցին ինձ, մեր թիմին:

Տարիներ շարունակ, տեսել եմ մարդկանց ցավը, անարդարությունը, հիասթափությունը, տեսել եմ դժվարություններ, բայց տեսել եմ նաև արժանապատվություն, ուժ և հավատ։

Իմ աշխատանքի տարիներն ինձ սովորեցրել են մի կարևոր բան․ Հայաստանի ամենամեծ զորությունը մեր մարդիկ են։

Քարոզարշավի ընթացքում գյուղերում, քաղաքներում, բակերում, տներում հազարավոր մարդկանց հետ հանդիպումների ժամանակ ես դրանում առավել համոզվեցի:

Այս ընտրություններում ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է: Դա վստահություն է, դա հավատ է, որը պարտավորեցնում է։

Դա պատասխանատվություն է, որ մենք պատվով ենք կրում։

Ես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ ձեր հավատի, ձեր աջակցության, ձեր վստահության և ձեր կողքին կանգնելու հնարավորության համար։

Մեր ճանապարհը շարունակվում է։ Ես շարունակելու եմ ծառայել մեր ժողովրդին նույն սկզբունքներով, որոնց հավատարիմ եմ եղել ամբողջ կյանքում՝ արդարությամբ, ազնվությամբ և պատասխանատվությամբ։

Խոնարհվում եմ ձեր վստահության առաջ։
Շնորհակալ եմ։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել