Ներքին 4 ամիս առաջ - 17:00 18-06-2026

Քաղաքականությունն և արվեստը. Հայկ Ղազարյանի «Ապոկալիպտիկ գեղանկարչությունը»

Քաղաքականությունն ու արվեստը շատ արվեստագետներ փորձում են տարանջատել, սակայն նկարիչ Հայկ Ղազարյանն իր արվեստում միավորում է այս երկու բևեռները՝ վստահեցմամբ, որ քաղաքական արվեստն ազդեցիկ է և կարող է երկխոսել մարդու հետ, մարտահրավեր նետել գերիշխող նորմերին, կանխատեսել իրողությունների ընթացքը:

2018 թվականին նա նկարել էր Նիկոլ Փաշինյանի արհավիրքը` մուրճով, ասում է այդ նկարից հետո իր ընկերներից շատերը դադարեցին շփում պահել իր հետ, քանի որ Նիկոլ Փաշինյանին Քրիստոս ու փրկիչ էին համարում։ Իր նկարում նա պատկերել էր Արցախի կորուստը, Եռաբլուրի շատացած տապանաքարերը, Արցախի նախագահների գերեվարումը։ 2018֊ի այդ նկարն այսօր իրականություն է։

Հայկ Ղազարյանն ասում է, որ հայրենիքի մասին խոսում է իր կտավների շնորհիվ, ոչ մի ավելորդ կոչ չունի, իսկ քաղաքականության մասին պատմում է իր վրձինը։
Հայկ Ղազարյանն այսօր էլ շարունակում է իր արվեստով անդրադառնալ քաղաքական տարբեր իրողությունների: Թե ինչպես են ծնվում այդ նկար-կանխատեսումները՝ հարցին նկարչի արձագանքը հակիրճ է. «Կանգնում եմ կտավի առաջ, այդ նկարները գալիս են»:

Հայկ Ղազարյանն իր արվեստը համարում է հայելի, որում երևույթներն ու մարդիկ արտացոլվում են մարդկային ընկալումների համեմատ, և հույս ունի, որ մի օր իր նկարներում արևոտ սպասումներն ավելի շատ կլինեն:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն