Ներքին 4 ամիս առաջ - 16:16 18-06-2026

Վահագնի հայտնի արձանը Երևանի Իսակովի պողոտայից կտեղափոխվի քաղաքի կենտրոն

Վահագն Վիշապաքաղի հայտնի արձանը Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն:

Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Արձանը ստեղծվել է 1969 թվականին (քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան) և այդ ժամանակ գտնվել է Լենինի, այժմ՝ Մաշտոցի պողոտայում։ 1980–ական թվականներին այն տեղափոխվել է Էջմիածնի խճուղի, այնուհետև՝ Իսակովի պողոտա։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած որոշման մեջ նշում է, որ ներկայիս վայրն անհարմար է` հաշվի առնելով, որ արձանը գտնվում է մայրուղիների խաչմերուկում, իսկ շուրջը չկա հետիոտնային գոտի կամ հրապարակ:

Արձանը կտեղափոխվի Երեւանի քաղաքապետարանի և «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի միջեւ գտնվող Ռուսաստանի հրապարակ` այդպիսով ավելի տեսանելի դառնալով երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն