Ներքին 2 ամիս առաջ - 19:01 17-06-2026

7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն

Այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արամ Ղազարյանն ու Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հերթական այցելությունը կատարեցին Վանաձոր քաղաքի Փամբակ գետի այն վայրը, որտեղից 7 և 13-ամյա քույրերն անզգուշաբար ընկել էին Փամբակ գետը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՓԾ տնօրեն Ա. Ղազարյանին և Լոռու մարզպետ Ա. Մկրտչյանին տեղում իրականացվող որոնողական աշխատանքների մասին տեղեկություններ էին հայտնում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ՀՆՓԱԻԿ-ի պետ Հայկ Նաղդալյանն ու Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Ղազարյանն ու Ա. Մկրտչյանը քննարկեցին նաև վանաձորցիների՝ արդարացիորեն բարձրացված այն հարցը, որ նրանց կողմից «մահաբեր» անունն ստացած այդ երկաթե խողովակը հեռացվի։ Իսկ այն ապամոնտաժելու համար պետք է սպասեն, մինչև ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները ավարտեն դեպքի վայրի զննությունը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան