Սպորտ 2 ամիս առաջ - 19:07 17-06-2026

Յանա Եգորյանը Եվրոպայի փոխչեմպիոն է

Կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը նվաճեց Ֆրանսիայում անցկացվող սուսերամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։

Թրամարտի եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզուհին 13:15 հաշվով պարտվել է իսպանուհի Լուսի Մարտին-Պորտուգեզին։

32-ամյա Եգրոյանը նաև աշխարհի եռակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն է։