Ներքին 4 ամիս առաջ - 18:36 17-06-2026

Սերգեյ Կոպիրկինը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներին

Երիտասարդության համաշխարհային փառատոնի նախապատրաստման և անցկացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներին:

Այս մասին հայտնում են դեսպանատան մամուլի ծառայությունից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից հուշամեդալներ են հանձնվել Երիտասարդության համաշխարհային փառատոնի համակարգող Հայկ Դերզյանին և Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ռուսաստանցի հայրենակիցների համակարգող խորհրդի երիտասարդական թևի անդամ Տիգրան Մալխասյանին:

Ռուսաստանի դեսպանը պարգևների արժանանալու կապակցությամբ շնորհավորել է հասարակական գործիչներին՝ ընդգծելով նրանց ներդրումը երկու երկրների միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում:

«Երիտասարդության համաշխարհային փառատոնը, որն անցկացվել է ձեր անմիջական մասնակցությամբ, աշխարհին ցույց տվեց Ռուսաստանի բաց լինելը, երկխոսության և համագործակցության պատրաստակամությունը», – նշել է Կոպիրկինը:

Նա ընդգծել է, որ ակտիվիստները ի սրտե դարձել են ռուս-հայկական բարեկամության առաջնորդողներ և շարունակում են իրենց լուման ներդնել երկու երկրների երիտասարդ սերնդի ներկայացուցիչների միջև երկխոսության ամրապնդման գործում:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան