Ներքին 4 ամիս առաջ - 15:14 17-06-2026

Eurosatory 2026-ում հայկական ռազմարդյունաբերողներ կան. սեղանին շամպայն է

Փարիզում երեկ մեկնարկեց «Eurosatory 2026»-ը՝ աշխարհի խոշորագույն օդացամաքային պաշտպանության ու անվտանգության միջազգային ցուցահանդեսներից մեկը, որ տեղի է ունենում երկու տարին մեկ։

Հայկական ռազմարդյունաբերական ոլորտի 30 կազմակերպություն (18-ը՝ որպես ցուցադրող, 12-ը՝ որպես այցելու) «Eurosatory 2026»-ին մասնակցում է մեկ միասնական տաղավարով՝ միջազգային հարթակում ներկայացնելով հայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը․ տեսնում ենք ՀՀ պաշտպանության նախարարի տելեգրամյան էջում ու հաղորդում են ԲՏԱ նախարարությունից։

Ինչպես երևում է խրոխտ երաժշտությամբ անբառ կադրերից, այստեղ են Դավարո, Արսենալ, Բուտեխ, Սիֆորա, UAV Lab հայկական ընկերությունները, որ «Eurosatory 2026»-ի շրջանակում ներկայացնում են անօդաչու թռչող սարքեր (և պտուտակավոր, և ինքնաթիռային), սավառնող հակադրոնային համակարգ, ինքնաձիգներ, տարբեր տրամաչափի արկեր, զինվորական հանդերձանք, ինչպես նաև՝ ծրագրային լուծումներ։ Այս հայկական արտադրության նմուշների մեծ մասը, ի դեպ, հունիսի 3-4-ին ցուցադրված էր Երևանում։

Ինչպես տեղեկանում ենք «Eurosatory 2026»-ի պաշտոնական կայքից, այս տարվա ցուցադրությունը նպատակ ունի բացահայտել ապագայի պաշտպանությունը ձևավորող նորարարությունները՝ «ներկայացնելով ռազմավարական միտումներ՝ բազմաբնույթ գերակայություն, հեռավար գործողություններ, ցամաքային մանյովրներ և օդային շարժունակություն, համապարփակ անվտանգություն, ճգնաժամային կառավարում և արդյունաբերական դիմադրողականություն»,- նշել է «Eurosatory»-ի գլխավոր տնօրեն Շառլ Բոդուենը։

Տպավորիչ էր նաև ցուցադրական պարապմունքը բացման արարողության ժամանակ։

Փարիզում Սուրեն Պապիկյանը նաև հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ընթացքին առնչվող մի շարք հարցեր։

Ի դեպ, «Airbus»-ի ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում սեղանին հայտնվող շամպայնից կարող ենք եզրահանգել, որ եղել է նաև բաժակ բարձրանցնելու առիթ։

«Eurosatory 2026»-ը շարունակվելու է ևս երեք օր․ սպասենք և հետևենք։

Մարտիկ Մինասյան

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան