Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 20:00 16-06-2026

Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտնվել է խոշոր հարկային սկանդալի և բողոքարկման գործընթացի կենտրոնում։

Պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունը բացահայտում է ուշագրավ մի իրողություն. 2026 թվականի ապրիլի 15-ին կազմակերպությունը հարկային մարմին է ներկայացրել միանգամից մի քանի տարիների՝ 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածի ճշտված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ։



Փաստաթղթերից հետևում է, որ այդ ճշտումների արդյունքում ձևավորվել են այնպիսի տարբերություններ, որոնք հարկային մարմինը հաշվառել է որպես հարկային պարտավորություն և դրանց նկատմամբ կիրառել տույժեր՝ ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի հիմքով։

Որոշման մեջ արձանագրվում է շուրջ 365 միլիոն 630 հազար դրամի չափով հարկային պարտավորությունների հետ կապված հաշվարկ, իսկ հանձնաժողովի եզրահանգումներում առանձին նշվում է, որ վիճարկվող հաշվարկների շրջանակում տույժերի ծավալը հասնում է մոտ 90 միլիոն դրամի։ Դատելով փաստաթղթի բովանդակությունից՝ այս կազմակերպության համար 90 միլիոն դրամ տույժ վճարելը կարծես, թե դարձել է սովորական, ընթացիկ երևույթ։



Հարկային տույժերի տակ հայտնված կազմակերպությունը բողոքարկել է ՊԵԿ-ի որոշումը՝ պնդելով, որ տույժերի հաշվարկման մեխանիզմը պետք է վերանայվի։ ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը, ուսումնասիրելով գործը, բողոքը բավարարել է մասնակի։
Այսինքն՝ որոշ ժամանակաշրջանների համար փոխվել է տույժերի հաշվարկման մեկնարկային տրամաբանությունը, սակայն մյուս մասով՝ մասնավորապես 2025 թվականի հունվար-հունիս ամիսների ճշտված հաշվարկներից առաջացած պարտավորությունների նկատմամբ հաշվարկված տույժերը թողնվել են անփոփոխ։



Այս ամենի մեջ ամենահետաքրքրականը հետևյալն է․ ՀՀ ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովի որոշման համաձյան, կազմակերպությունը, որն իր անվան մեջ օգտագործում է «Երևանի պետական համալսարան» բրենդը, ոչ մի կերպ հաշվետու չէ ԵՊՀ ղեկավարությանը կամ գիտական խորհրդին: Ստացվում է՝ սույն ՀԿ-ն տարիներ շարունակ տնօրինել է միլիարդավոր դրամների շրջանառություն՝ «Մատչելի բնակարան» ծրագրերով:

ՀԿ-ի պաշտոնական կայքը մինչ օրս հպարտորեն ցուցադրում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ վերջինիս ներկայացնելով որպես պատվավոր նախագահ։ Կա ողջամիտ կասկած, որ ծրագրերը տարիներ շարունակ իրականացվել են նախկին իշխանության ամենաբարձր հովանու ներքո, որի արդյուքնում 90 միլիոն դրամի տույժը հանձնաժողովում վիճարկելը կազմակերպության համար դարձել է սովորական աշխատանքային ընթացակարգ:



Հարցերը շատ են, որոնցից մեկը թերևս այն է, թե ինչու է պետական Մայր բուհի անունը կրող կառույցը գործում որպես առանձին առևտրային կառույց։ Ո՞վ է վերահսկում երիտասարդ մասնագետների անվան տակ բաշխվող միլիարդների ճակատագիրը, երբ բյուջե չվճարված հարկերի տույժերը հասնում են միլիոնավոր դոլարների։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին