Սպորտ 5 ամիս առաջ - 20:05 16-06-2026

Արման Ծառուկյանը բացահայտել է Գեյջիին հաղթելու իր պլանը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը կիսվել է դիվիզիոնի նոր չեմպիոն Ջասթին Գեյջիի դեմ հնարավոր մենամարտի իր պլաններով։ Հայ մարտիկը մտադիր է օգտագործել ըմբշամարտի իր հմտությունները՝ մրցակցին զրկելով կանգնած դիրքում առավելության հասնելու հնարավորությունից։

Արման Ծառուկյանը բարձր է գնահատել Ջասթին Գեյջիի ներկայիս մարզավիճակը, ով նախօրեին կայացած մրցաշարում նոկաուտի էր ենթարկել Իլիա Թոփուրիային։ Ըստ Ծառուկյանի՝ ամերիկացին այժմ իր կարիերայի գագաթնակետին է՝ ցուցադրելով հիանալի արագություն, դիմացկունություն և ամուր ծնոտ:

Ծառուկյանը հստակ նախանշել է հնարավոր առերեսման իր մարտավարությունը.
«Ես դուրս կգամ այնտեղ, կտեղափոխեմ նրան պարտեր ու կխեղդեմ: Ես նրա հետ կանգնած չեմ մենամարտելու»։

Մարզիկն ընդգծել է, որ Գեյջին դեռ չպետք է ավարտի կարիերան, քանի որ իրեն լավագույն կողմերով է դրսևորել հոկտագոնում։

Ավելի վաղ Ծառուկյանը նշանակվել էր որպես տիտղոսային մենամարտի պահեստային մարտիկ, սակայն գլխավոր իրադարձությունն այլ կերպ դասավորվեց։ Մինչ այդ Արմանը հայտարարել էր, որ պատրաստ է փոխարինման դուրս գալ, եթե հիմնական քարտի մասնակիցներից որևէ մեկը չկարողանա մենամարտել: Իր հարցազրույցներում նա նաև նշել է, որ երազում է նվաճել չեմպիոնական գոտին և ապագայում հեռանալ պրոմոուշենից՝ դա համարելով իր գլխավոր նպատակը։

Armsport

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին

Ձեզ գուցե հետաքրքրի