Ներքին 4 ամիս առաջ - 18:19 16-06-2026

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կիևյան կամրջի հարակից հահատվածներում

Մայրաքաղաքի Կիևյան կամրջի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 17-ից կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության ժամանակավոր փոփոխություն,

մասնավորապես` Հալաբյան և Քըրքորյան փողոցների խաչմերուկում, Հալաբյան փողոցով երթևեկելիս, նշված խաչմերուկում առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից կթույլատրվի աջ շրջադարձ, իսկ չորրորդից` ուղիղ և հետադարձ, իսկ Քըրքորյան փողոցի կողմից` առաջին երթևեկելի գոտուց աջ և ձախ շրջադարձ, երկրորդ և երրորդ գոտիներից` դեպի ձախ, իսկ չորրորդ գոտուց` միայն հետադարձ:

Նշված խաչմերուկում Մարզահամերգային համալիրի հարթակից կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն:

Նշված խաչմերուկում կիրականացվի նաև լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմի փոփոխություն` համապատասխանեցնելով երթևեկության կազմակերպման փոփոխությանը:
Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում նույնպես կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն, մասնավորապես` Կիևյան փողոցի առաջին նրբանցքով դեպի նշված խաչմերուկ երթևեկող փոխադրամիջոցների վարորդներին կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով, իսկ Օրբելի փողոցի կողմից երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին` առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի միայն աջ, իսկ երկրորդից` ուղիղ և ձախ ուղղություններով:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան