Ներքին Նրանց կարծիքով 3 ամիս առաջ - 20:30 11-06-2026

Ոչ մեկն էլ ունակ չէ Աննա Հակոբյանի հանդեպ քրեական գործ հարուցել․ հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Հակակոռուպցիոն կոմիտեն «Իմ քայլը» հիմնադրամի հետ կապված ուսումնասիրությունների արդյունքում քրեական օրենքով նախատեսված որևէ հանցագործության հանցակազմի հատկանիշներ չի հայտնաբերել։ Նախօրեին այս մասին Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն է ասել՝ շեշտելով, որ քրեական վարույթ նախաձեռնելու իրավական հիմքեր չեն եղել։

Դեռ ապրիլին, «Անկախ դիտորդ»-ից հայտնել էին, թե դատարան են դիմել՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջը՝ Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով: Նրանց գնահատմամբ՝ նախընտրական փուլում Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը խախտել է բարեգործության արգելքը:

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հետևյալ հարցն ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Աննա Հակոբյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքեր չեն եղել»։

Հարցվածների մի մասը թերահավատ էր, չէին հավատում նման եզրակացությանը։

«Չէ, իհարկե, չեմ հավատում»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուսները նշել են, որ բավարար տեղեկացված չեն՝ թեմային գնահատական տալու համար։

«Տեղեկություն չունեմ», «Ես չեմ կարող պատասխանել»,– նշեցին հարցման մասնակիցներից մի քանիսը։

Միևնույն ժամանակ, եղել են քաղաքացիներ, որոնք վստահություն են հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի որոշման նկատմամբ՝ ընդգծելով, որ առանց փաստերի որևէ մեկի նկատմամբ քրեական գործ հարուցել հնարավոր չէ։

«Չեմ կարծում։ Քրեական գործ հարուցելու համար պետք են հիմքեր, պատճառներ ու փաստեր»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցված էլ նշել է, որ, իր կարծիքով, Աննա Հակոբյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքեր չեն եղել։

«Ինչքան որ կարդացել եմ ու գիտեմ, ինձ թվում է՝ ոչ մի հիմք չկա»,– ասաց նա։

Կային նաև քաղաքացիներ, որոնք կոչ արեցին զերծ մնալ հասարակության ներսում բաժանարար գծեր խորացնելուց։

«Ժողովուրդը երկու մասի է բաժանվել։ Ավելի լավ է համախմբվենք, քան մեկը մյուսի հետևից ընկնի»,– նշեց հարցման մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում․


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում