Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 15:18 10-06-2026

Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի 18/3 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Տեսանկարահանող սարքը գործարկվելու է հունիսի 15-ից։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: