Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 18:00 09-06-2026

Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Մինչ Նիկոլ Փաշինյանն ու ընդդիմադիր ուժերը շարունակում են ներքաղաքական սուր բանավեճերն ու փոխադարձ մեղադրանքները, տնտեսության մեջ պետական ծրագրերի շրջանակներում միլիարդավոր դրամներ են շրջանառվում, մի մասն էլ՝ գրպանվում։

Խոսքը վերաբերում է Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցի հարակից հատվածում գտնվող շուրջ 3.5 միլիոն ԱՄՆ դոլար գնահատվող գույքին, որը հայտնվել է իրացման գործընթացում։ Միաժամանակ կան պնդումներ, որ այդ գործընթացի արդյունքում ձևավորվել են պետական ֆինանսավորման զգալի ծավալներ՝ կապված «Հայփոստ» ՓԲԸ-«Ռենշին» ՍՊԸ մասնակցությամբ իրականացվող նախագծի հետ։

Պարզվում է՝ նշված գոտում, «որոշակի լոբբինգի» արդյունքում ինչ-որ «երջանիկ սեփականատեր» պետական բյուջեից ստացել է աստղաբաշխական փոխհատուցում։ Համապատասխան փաստաթղթում ներկայացվող հաշվարկներով՝ գործարքային շղթայում հիշատակվում է նաև լրացուցիչ 20 տոկոսի չափով ֆինանսական հատկացումների մասին, որի արդյունքում ընդհանուր գումարը կազմել է 1 միլիարդ 264 միլիոն 908 հազար դրամ։



Փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե ինչպես է իրականում բաշխվել այդ գումարը և ովքեր են սեփականատերերը։

1.2 միլիարդ դրամի առասպելը ձևավորվել է երկու տարբեր անձանց հասցեագրված գումարների պարզ մեխանիկական գումարման արդյունքում։ Խոսքը գնում է Երևանի Ֆրիկի փողոցի հ. 17 հասցեում (նախկին Թահիրովի 2) գտնվող գույքի մասին, որն ունի համասեփականատերեր։

Առաջին սեփականատերը Մերաբի Օթարի Սուսլովին է,երկրորդը՝ Մոսկով Օթարի Ալոյանը։

Ազգանունների և հայրանունների համադրությունը հուշում է, որ գործ ունենք հարազատների կամ ընտանիքի անդամների հետ, որոնք տնօրինում են նույն տարածքի տարբեր բաժնեմասերը։



Չկա հստակ տեղեկատվություն՝ ո՞վ է գնահատել գույքը, ինչո՞ւ է կիրառվել հավելյալ ֆինանսավորման մեխանիզմը, ի՞նչ տնտեսական վերադարձ է ակնկալվում պետության համար։ Եվ ամենակարևորը՝ կա՞ պաշտոնական հաշվարկ, որով հնարավոր է հասկանալ՝ ինչ արդյունք է ստանալու պետությունը այս ծախսերից։

Տարբեր աղբյուրների համաձայն ծրագիրը կապվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի անվան հետ՝ ենթադրելով նրա քաղաքական ազդեցությունը նախագծի շրջանակում։ Եվ նման շռայլ ֆինանսական ելքերից պարզ է դառնում, որ Մհեր Գրիգորյանի լոբբինգի ներքո գտնվող հիշյալ ծրագրից ՀՀ֊ն օգուտներ կստանա 100֊ավոր տարիներ անց։

Հիշեցնենք՝ օրեր առաջ նույն թեմային անդրադարձել էր նաև Oragir.News-ը՝ բարձրացնելով պետական միջոցների բաշխման, պետական կառավարման պատասխանատվության հարցերը։ Այս տեղեկատվությունը նոր շերտ է ավելացնում նույն պատմությանը՝ արդեն ոչ միայն քաղաքական, այլ նաև ֆինանսական և կառավարչական պատասխանատվության հարթությունում։

Կարծում ենք՝ եթե պետությունը շարունակում է ծախսել հարյուրավոր միլիոններ ու միլիարդներ, ապա հանրությունը իրավունք ունի ստանալ ոչ թե ինչ-որ դատարկ խոստումներ, այլ կոնկրետ պատասխաններ։ Ենթադրելի է, որ իր իսկ խոստովանությամբ թվերից բան չհասկացող բանասեր Նիկոլ Փաշինյանը չի էլ պատկերացնում անդրկուլիսյան միլիարդների անհասկանալի շարժի «հակառակ կողմը», կամ չի ուզում պատկերացնել․․․

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին