Ներքին 4 ամիս առաջ - 22:25 08-06-2026

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։

Կոշտան շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրությունների արդյունքների առիթով՝ նշելով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի սերտ համագործակցության վրա հիմնված ապագայի։

Անտոնիու Կոշտան բարձր է գնահատել վարչապետ Փաշինյանի առաջնորդությունը և նրա ներդրումը Հայաստանի դիմակայունության, կայունության և բարեկեցության ամրապնդման գործում։ Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի, թվայնացման ոլորտներում։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Կոշտային աջակցության և ջերմ խոսքերի համար՝ կարևորելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և խաղաղության օրակարգի շուրջ՝ ընդգծելով տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։ Կողմերը երկուստեք վերահաստատել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն առավել ամրապնդելու պատրաստակամությունը՝ հանուն ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագայի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները