Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:49 07-06-2026

Լարված վիճակ ԿԸՀ-ում․ դատարանների անգործության պատճառով քաղաքացիները չեն կարողացել քվեարկել

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Այսօր՝ ԱԺ ընտրությունների օրը, ԿԸՀ-ի աշխատանքը խոչընդոտեցին մի խումբ քաղաքացիներ՝ բողոքելով, որ հաշվառման հետ կապված խնդիրների պատճառով չեն կարողանում իրացնել իրենց ընտրելու սահմանադրական իրավունքը։

Նրանց խոսքով՝ ընտրողների ցուցակներում առկա տվյալների անհամապատասխանությունների պատճառով ստիպված են եղել դիմել դատարաններ, սակայն բախվել են իրավական և կազմակերպչական լուրջ խոչընդոտների։

Քաղաքացիները նշում են, որ ժամեր շարունակ շրջել են տարբեր դատական ատյաններում՝ չստանալով հստակ պատասխան, թե որ դատարանն է իրավասու քննել իրենց դիմումները։

Բողոքող քաղաքացիների պնդմամբ՝ սկզբում իրենց ուղարկել են քաղաքացիական դատարան, որտեղ մի քանի ժամ սպասելուց հետո տեղեկացվել են, որ հարցը վարչական դատարանի իրավասության ներքո է։

«Առավոտից մինչև այժմ որևէ որոշում կամ պատասխան չենք ստացել։ Դատարաններն իրենք էլ կարծես չգիտեն, թե որտեղ պետք է լուծվի այս հարցը։ Մարդկանց պարզապես մեկ դատարանից մյուսն են ուղարկում», - դժգոհում էին քաղաքացիները։

Նրանք նշեցին, որ առավոտյան ժամը 9-ից քաշքշուկի մեջ են։ Ոչ մի դատարան չի ստանձնում հարցի լուծումը, իսկ քաղաքացիներին բառացիորեն մեկ դատարանից մյուսն են ուղարկում՝ ֆուտբոլի գնդակի պես։ Մինչդեռ քվերակության համար նախատեսված ժամանակը սպառվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։



Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր