Ներքին 2 ամիս առաջ - 18:44 04-06-2026

Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան

Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, որ 44-օրյայի ժամանակ սխալ մարտակոչ եք արել, այլապես կարող եք դատի տալ։

Ի վերջո, 44-օրյա պատերազմի օրերին վարչապետը սխալ հայտարարությամբ է դիմել ժոողովրդին, թե ոչ։

Առաջին ալիք-ի այսօրվա բանավեճը հիանալի հնարավորություն է հերքելու օրեր առաջ իմ կողմից արված պնդումը։ Եթե հերքում չկա ոչ իրենից, ոչ @ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Press Secretary of the RA Ministry of Defence-ից, ապա հարցերն էլ ավելի են շատանում, բայց դրանք արդեն համապատասխան մարմինների գործն են։

Հիշեցնեմ, որ օրեր առաջ Աբոովյան քաղաքում հանրային ելույթիցս հետո մտահոգ մարդկանցից շատ հարցեր եմ ստանում իմ այն հայտարարությանս շուրջ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մարտակոչը բացարձակ սխալ է 2020թ. նա դիմել էր ժողովրդին և ասել, թե իբր վերջին մեկ տարվա ընթացքում զինծառայությունից զորացրված մեր ամեամարտունակ տղաներին օրենքը թույլ չի տալիս զորահավաքի կանչել, և այդ պատճառով պետությունն այս հատվածի համար նախատեսած չի եղել զորահավաքային մոբիլիզացիոն պլան, ուստի որպես խնդրանք հնչեցվեց, որ այդ հատվածը որպես կամավոր զինվորագրվի՝ իրենց սաղավարտներով, բաճկոններով, զինվորական հագուստով։ Petros Ghazaryan -ին ենթադրում եմ դա նույնպես պետք է հետաքրքրի։

Մինչ այս պահը ես որևէ հերքում չեմ ստացել պնդմանս վերաբերյալ ոչ Պաշտպանության նախարարությունից, ոչ որևէ այլ մարմնից։ Այս իրավիճակում լրացուցիչ հարցեր են ծագում՝

- Արդյո՞ք նրան այդ սխալ տեղեկությունը տրված է եղել որևէ մարմնից՝ գրավոր ձևով (եթե այո, երբ և ում կողմից),
- Եթե ոչ, արդյո՞ք երկրի վարչապետը պատերազմի օրհասական պահին ատեղյակ է եղել մեր օրենսդրությունից և չգիտեր ինչպես կազմակերպել երկրի պաշտպանության համակարգումը,
- Ցանկացած պարագայում արդյո՞ք իրավասու մարմինները վարչապետի լայվից հետո զեկուցել են նրան հայտարարության սխալ լինելու մասին,
- Եթե զեկոււցվել է, ինչու՞ վարչապետը հանդես չի եկել համապատասխան նոր հայտարարությամբ, որ ինքը սխալվել է և զորացրված տղաների ոչ թե կամավոր ցանկությունն է, այլ սահմանադրական պարտականությունը մասնակցել երկրի պաշտպանությանը, այդ թվում՝ զորահավաքային զորակոչի միջոցով,
- Արդյունքում, արդյո՞ք ՊՆ իրականացրել է զորահավաք բոլոր այդ մարտունակ տղաներին և արդյո՞ք նրանց համար պետությունը նախատեսած է եղել մոբիիլիզացիիոն պլան։

Այս բոլոր հարցերը զուտ իրավական հարցեր չեն։
Այս հայտարարությունից հետո բազմաթիվ հայրենասեր հայորդինեեր, երկրի առաջին դեմքից լսելով իբր թե իրավական և ռեսուրսների սահմանափակումների մասին նման հայտարարություն, իրենք էլ նետվեցին առաջնագիծ՝ շատերն անպատրաստ, բայց հայրենիքի պաշտպանության կամքով ամուր... Մնացածը արդեն գիտենք։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին