Ներքին 2 ամիս առաջ - 22:19 30-05-2026

Փաշինյանի վարքագծի դեմ բողոք է ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման հերթական փաստի առնչությամբ։

Կոստանյանը մանրամասնել է.

«Դիմում եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական անգամ վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ՝ հայցելով հարուցել վարույթ և արձանագրել վարքագծի կանոնների խախտման առկայությունը:

Դիմումի մեջ ներկայացված են իրավական հիմքերը, որոնց համաձայն հանրային, պետական, համայնքային պաշտոններում նշանակված անձինք պարտավոր են ի պաշտոնե ցանկացած իրավիճակում, ցուցաբերել բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն, զսպվածություն` դրսևորելով պաշտոնին վայել վարքագիծ:

Նամակում մանրամասնում եմ նաև այն դրվագները, որտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերոնշյալում թույլ է տվել կոպտագույն խախտումներ, ավելին զանցել է իր լիազորությունները և նսեմացրել թե քաղաքական ընդդիմադիրներին, թե Արցախից տեղահանված ՀՀ քաղաքացուն, ով փորձում էր շատ հանգիստ ու կոնստրուկտիվ տոնոմ հիմնավոր հարցել տալ ու ստանալ պատասխաններ: Փոխարենն ստացավ անհամաչափ արձագանք իրավապահ համակարգից:

Հանձնաժողովից պահանջել եմ.

- hարուցել վարքագծի կանոնների խախտման վարույթ,

- արձանագրել վարքագծի կանոնների խախտման առկայությունը Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքում։

Սպասում եմ ՀՀ քաղաքացիների համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հոդաբաշխ պատասխան և համապատասխան քայլեր»:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար