Ներքին 5 ամիս առաջ - 17:38 30-05-2026

Չի կարելի խռովկան հարսի նման հեռանալ Ռուսաստանից․ Դավիթ Անանյան

Մեր տնտեսությունը Ռուսաստանի հետ շատ փոխկապակցված է, ներմուծումների ու արտահանումների մոտավորապես 39-40 %-ը Ռուսաստանի հետ է։ Կապակցված ենք նաև էներգետիկայի, տուրիզմի առումով։

Այդ կախվածությունն ամենաշատը խորացել է վերջին 6-7 տարիների ընթացքում։

Այս մասին Սյունիքում ընթացող քարոզարշավի ժամանակ ասել է «Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու, տնտեսագետ Դավիթ Անանյանը։

«Կարող ես հարցեր առաջ քաշել Ռուսաստանի առաջ, բայց թշնամանալ, միանգամից խռովկան հարսի նման թողնես-գնաս, չի կարելի։ Մենք պետք է խորացնենք հարաբերությունները Եվրոպայի առանձին երկրների հետ, հատկապես դաշնակից ու բարեկամ երկրների հետ, օրինակ՝ Ֆրանսիա, Հունաստան»,- ասել է Անանյանը։

Պատգամավորի թեկնածուն նշել է, որ նոր շուկաներ գրավելու համար անհրաժեշտ է տնտեսական ապրանքները հարմարեցնել եվրոպական չափանիշներին։ Դավիթ Անանյանը համոզմունք է հայտնել, որ այդ ծրագիրը լիովին իրատեսական է, պարզապես անհրաժեշտ են բանիմաց մարդիկ։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն