4 հայ բռնցքամարտիկ Բաթումիում ընթացող մրցաշարի եզրափակչում է
4 հայ բռնցքամարտիկԲաթումիում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարի եզրափակչում է։ 54 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական է լինելու։
Լուսյա Ավետիսյանն ու Լուիզա Գրիգորյանը հաղթել են իրենց մրցակիցներին և ոսկե մեդալը կվիճարկեն միմյանց հետ։
48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը կիսաեզրափակչում շատ վսահ հաղթանակ է տոնել Վրաստանը ներկայացնող մարզուհու նկատմամբ և եզրափակչում ոսկին կվիճարկի Պիկրա Բենդելյանիի հետ։
75կգ Լիլիթ Միքայելյանն էլ ոսկու համար կմրցի Բելառուսը ներկայացնող Մարիա Պիլպենկայի հետ։