Ներքին 5 ամիս առաջ - 22:16 25-05-2026

Նորից զգալ կյանքը. Գոռ Հակոբյանն ու Հրուշ Մնոյանը որդու՝ Ֆելիքսի բուժման ընթացքից նոր լուսանկարներ են հրապարակել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Սիրված դերասան և երգիչ Գոռ Հակոբյանի ընտանիքը վերջին շրջանում գտնվում է հանրության ուշադրության և ջերմ աղոթքների կենտրոնում:

Զույգի ավագ որդու՝ Ֆելիքսի առողջական խնդիրներն ու բուժման ընթացքը մեծ արձագանք են գտել երկրպագուների շրջանում, ովքեր անհամբեր սպասում են յուրաքանչյուր դրական նորության:

Այսօր Հրուշ Մնոյանն իր ինստագրամյան պաշտոնական էջում ամուսնու և որդու մասնակցությամբ նոր, չափազանց ջերմ ու հուսադրող լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է անցնում բուժման կարևոր փուլը:

Լուսանկարներում երևում է, որ ընտանիքը փորձում է հիվանդանոցային պատերից դուրս թարմ օդ շնչել և վայելել բնությունը:

Հրապարակմանը կից Հրուշ Մնոյանը կիսվել է հուզիչ ու կյանքով լեցուն մտքերով, որոնք փաստում են նրանց անկոտրում կամքի ու հավատի մասին. «Երբեմն պարզապես պետք է դուրս գալ... ու նորից զգալ կյանքը»,- գրել է նա:

Հետևորդները Ֆելիքսին մաղթում են շուտափույթ ապաքինում, ուժ և տոկունություն՝ նշելով, որ այս դժվարին ճանապարհին իրենք հոգով ու սրտով ընտանիքի կողքին են:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին