Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 13:00 24-05-2026

Իսկանդերը 10%, Д-30-ը՝ 0. անգամ Ալեն Սիմոնյանն իրեն չի կարողանում զսպել

«Առաջին անգամ գործարանային արտադրության Д-30 Հայաստանը ունեցել ա 2024 թվականին»,- ասում է Նիկոլ Փաշինյանը՝ հատիկ-հատիկ ընդգծելով բոլոր բառերը։

«Չէ, չէ, չէ»,- գլխով է անում իր հետևում կանգնած Ալեն Սիմոնյանը, բայց արդեն ուշ է։ Սուտն արդեն բերանից թռավ, տեսագրվեց, էլ դեմը չես առնի։

Տեսանյութի տակ սոցցանցերում բազմաթիվ նախկին զինծառայողներ վկայում են, որ դեռ 2001-ից ծառայել են, ու այդ ժամանակ էլ հայոց բանակն ունեցել է Д-30-ներ։ Նշենք հրապարակված փաստեր։

Д-30-ով են եղել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Մարտունու բրիգադի Դ-30 դիվիզիոնի մարտկոցների վերջին մարտերը, երբ ադրբեջանական զինուժը հարձակվեց Արցախի վրա։

«Լուսնյակ բարձունքի ուղղությամբ ադրբեջանական զորքերի հարձակումը կասեցվեց ճշգրիտ հրետանային կրակով։ Մարտկոցների զինվորները պատմում են՝ ինչպես էին մեկ օրվա ընթացքում կրակում հարյուրավոր արկեր, պահում դիրքերը և կասեցնում հակառակորդի առաջխաղացումը»։

Ռուսական LostArmour-ի 2020 թվի՝ տեղորոշումներով հաստատված նյութերից մեկում նկարագրվում է հայկական Д-30 մարտկոց, որը պատերազմի առաջին օրերին աշխատում էր Կույջակ գյուղի արևմտյան հատվածում։

Հոդվածում նշվում է, որ այդ մարտկոցը դարձավ ամենահայտնիներից մեկը, քանի որ այնտեղից բազմաթիվ հայկական ռեպորտաժներ էին արվել։ Այդ դիրքի հրապարակված կոորդինատներն են՝ 39.403060, 47.146506։ Սա համապատասխանում է Հադրութ–Ջրական ուղղության հրետանային գոտուն։

Մինչ 2020 թվի արցախյան մարտերը հայկական հրետանին, որի կազմում կային Д-30-ներ, գործել է նաև Տավուշի հատվածում։ Տասնյակ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններ աղաղակում էին, որ Այգեպար–Մովսես ուղղություններում կիրառվում էին Д-30 համակարգեր։ Ըստ այդմ, ՀՀ ԶՈւ համապատասխան հրետանային ստորաբաժանումներ մշտապես տեղակայված էին նաև Տավուշի կորպուսի պատասխանատվության գոտում։

Չորոշակիացնելով ու չտարածելով ադրբեջանական վերլուծությունները՝ նշենք, որ առկա են արբանյակային տեղորոշումներով հագեցած հրապարակումներ հայկական Д-30-ների տեղակայման և խոցումների մասին։ Այնպես որ, որևէ հիմք չկա ասելու, թե մինչ 2024-ը Д-30 չենք ունեցել։

Անդրադառնանաք նաև «գործարանային արտադրության» արտահայտությանը, որը նշանակում է, որ կարող էին լինել ոչ իսկական, գուցե փոփոխությունների ենթարկված, այսպես ասենք, «տնական» Д-30-ներ։

Զինագործությունից քիչ թե շատ հասկացողները թող ծիծաղները զսպեն, իսկ լայն հանրության համար նշենք, որ Д-30-ը եռոտանի (tripod) հարթակ ունեցող, 360° կրակային սեկտորով աշխատող, 122 մմ տրամաչափով ուղիղ նշանառությամբ հակատանկային հրետանային համակարգ է։ Համարվում է շատ հուսալի և պարզ, ինչի պատճառով մինչև այսօր օգտագործվում է տասնյակ երկրներում։ Д-30-ը կարող է նորոգվել, ենթարկվել մոդիֆիկացիաների և լավարկման, սակայն դրա համար անհրաժեշտ էր ունենալ ծանր ռազմական արդյունաբերության միջոցներ՝ ստանալու բարձր ճնշման տակ աշխատող հրանոթային փողեր, հատուկ պողպատ, ճշգրիտ մեխանիկա և բալիստիկ հաշվարկներ։ Եվ դա միայն դրական հույզեր կփոխանցեր «նախկինների և նրանց բանակի մասին»։

Ի դեպ, երբ վերոնշյալ հրապարակումներում հրետանավորներին հարց է տրվում՝ արդյոք տեխնիկական խափանումներ ունեցել են, նրանք պատասխանում են, որ տեխնիկան աշխատել է գերազանց, խոցումներից-վնասումներից հետո միայն ունեցել են խնդիրներ։ Դա ևս խոսուն փաստ է, որ «գործարանային» թե «տնական», Д-30-ը աշխատել է անխափան։

Դատելով Փաշինյանի՝ այդ օրվա ճառի դադարներից ու գլխահակ շարժումներից՝ կարող ենք դիտարկել, որ ինքն էլ գիտի, որ իր ասածները չեն համապատասխանում իրականությանը, ինչպես մինչև վերջին պահը սառած հայացքով անհունին նայող Ալեն Սիմոնյանը, որը կարծես կանխազգում է, որ հիմա մի լուրջ «կիքս» է գալու, բայց մինչև վերջին պահը հույս ունի անհիմն լավատեսությամբ. «Ա՜յ, չէ, չէ, չէ»։

Բայց արդեն ուշ է։

Մարտիկ Մինասյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով