Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 15:18 17-05-2026

Օրենք ենք ընդունում, որ փաթեթով լուծենք. Փաշինյանը՝ անօրինական տների օրինականացման մասին

Այսօր Դավթաշենում ՔՊ նախընտրական քարոզարշավի ժամանակ բնակիչներից մեկի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը խոստացել է լուծել ապօրինի կառուցված տների հարցը:

Վարչապետը հայտարարել է, որ կընդունվի նոր օրենք, որպեսզի տասնամյակներով բնակեցված տների օրինականացման գործընթացը արագացվի։

«Մարդը 40-50 տարի տունը սարքել, ապրել է, հո չենք ասելու՝ դուրս եկեք տնից»,- նշել է նա։

Փաշինյանը նշել է, որ այս հարցով դիմումատուների թիվը մեծ է, ուստի օրենք է ընդունվելու, որ հարցը միանգամից, փաթեթով լուծվի՝ արագացնելով գործընթացը:

Մանրամասները՝ տեսանյութում: