Ներքին Միտք 3 ամիս առաջ - 23:20 14-05-2026

COP17-ի շեմին. Իմիտացիոն բարեփոխումներ և մասնագիտական կոլապս

Այսեր Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը.

COP17-ի շեմին. Իմիտացիոն բարեփոխումներ և մասնագիտական կոլապս:

Հայաստանի բնապահպանական կառավարման համակարգի խորը դեգրադացիայի մասին..
Մինչ հանրապետությունը մեծ շուքով պատրաստվում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի համաժողովին (COP17), և պետական ու միջազգային կառույցները զբաղված են տեսարժան միջոցառումների կազմակերպմամբ, բովանդակային դաշտում տեղի են ունենում մտահոգիչ գործընթացներ:

Այս համատարած «թոհուբոհի» մեջ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին
( https://www.facebook.com/photo/?fbid=1312891977698835&set=a.180290154292362 ): Միաժամանակ, 2026 թ. մայիսի 11-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) ներկայացվեց «Հայաստանի կանաչ անցման» համապարփակ գնահատման հաշվետվությունը, որտեղ պաշտոնյաներն ու միջազգային փորձագետները մեծախոսում էին մշակված վերոնշյալ փաստաթղթերի «բարձր որակի» մասին:

Ցավոք, այս կառույցները շարունակում են գործել ինքնամեկուսացված՝ անտեսելով անկախ փորձագիտական համայնքի օբյեկտիվ կարծիքը: Սակայն, որպես ոլորտի մասնագետ, շարունակում եմ վերլուծել և մոնիթորինգի ենթարկել մասնավորապես առանցքային իրավական, ինստիտուցիոնալ և տեխնիակական մակարդակի գործընթացները, և այն, ինչ վեր հանվեց վերջին վերլուծության արդյունքում, պարզապես զարհուրելի է:

Greenwashing. Ձևը՝ առանց բովանդակության.
Նախորդ հոդվածումս անդրադարձել էի «Կանաչ լվացման» (Greenwashing) երևույթին: Այսօր Հայաստանում մենք տեսնում ենք դասական «էկո-խաբեություն». միջազգային հանրությանը ներկայանալ որպես առաջամարտիկ՝ հիմնվելով միայն վավերացված արձանագրությունների վրա, բայց իրականում իրականացնել բարեփոխումների և միջազգային համատասխան առանցքային կոնվենցաիններից բխող նորմերին մոտարկման իմիտացիա: Առանց գիտահեն մոտեցումների, ներգրավելով միայն հլուհնազանդ և ինչ որ տեղ միջակ «փորձագետների», իրականացվում են կործանարար/քայքայիչ գործընթացներ, որոնք ոչնչացնում են նաև մեր միջազգային վարկանիշը:
Կոպիտ սխալ՝ հիմնարար հասկացության մեջ.

Վերոնշյալ կառավարության հավանության արժանացած օրենքի նախագծի վերլուծությունը ցույց է տալիս, որ մշակող և տարբեր ձևաչափերով մասնակցող կողմերը (ենթադրում եմ նաև՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը, Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, WWF-ը և այլք) թույլ են տվել ֆունդամենտալ սխալներ նույնիսկ «կենսաբանական բազմազանություն» հասկացության սահմանման մեջ:

Օրենքի՝ կառավարության կողմից հավանության արժանացած տարբերակում (18.04.2026թ. նիստ) տրված է հետևյալ սահմանումը.
«...ցամաքային, օդային և ջրային էկոհամակարգերի բաղադրիչներ համարվող կենդանի օրգանիզմների տարատեսակություն...» - (նկար 1), ( https://www.e-gov.am/sessions/archive/2026/04/18/ ) :

Սա մասնագիտական և իրավական խայտառակություն է:
Եթե դիտարկենք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (CBD) պաշտոնական տեքստը (Հոդված 2) ( https://www.cbd.int/convention/articles/default.shtml... ) , ապա կտեսնենք, որ «օդային էկոհամակարգ» (aerial ecosystem) տերմին գոյություն չունի.

Article 2. Use of Terms
.."Biological diversity" means the variability among living organisms from all sources including, inter alia, terrestrial, marine and other aquatic ecosystems and the ecological complexes of which they are part; this includes diversity within species, between species and of ecosystems..

Ինչու՞ է սա սխալ.

Միջազգային իրավունք. Կոնվենցիան հստակ թվարկում է միայն ցամաքային (terrestrial), ծովային (marine) և այլ ջրային (aquatic) էկոհամակարգերը:

Գիտական հիմնավորում. Էկոլոգիական տեսանկյունից «օդայինը» առանձին էկոհամակարգ չէ: Օդային միջավայրում գտնվող օրգանիզմները (թռչուններ, միջատներ) իրենց կենսաշրջանի համար (բնադրում, սնվում) կախված են ցամաքից կամ ջրից: Օդը միայն տեղաշարժման միջավայր է:
Աղավաղում. «Օդային» բառի ավելացումը պաշտոնական սահմանման մեջ ոչ թե «լրացում» է, այլ միջազգային իրավական նորմի տգետ աղավաղում:

Եզրակացություն

Ինչպե՞ս կարող եք դառնալ COP17-ի «առաջամարտիկ», երբ չեք տիրապետում նույնիսկ Կոնվենցիայի հիմնաքարային սահմանումներին: Ձեր իրականացրած «բարեփոխումները» ձև են՝ առանց բովանդակության: Դուք վավերացնում եք փաստաթղթեր, որոնց տերմինաբանությունը չեք հասկանում, և ներկայացնում եք հաշվետվություններ, որոնք հենված են ոչ թե գիտության, այլ քաղաքական ագիտացիայի վրա:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»