Սպորտ 5 ամիս առաջ - 23:30 07-05-2026

Goal-ը թարմացրել է 2026 թվականի «Ոսկե գնդակ»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը

Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղերից հետո հեղինակավոր Goal պորտալը թարմացրել է 2026 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակին հավակնող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։

Աղյուսակը շարունակում է գլխավորել Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

Երկրորդ հորիզոնական է բարձրացել «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը։ Լավագույն եռյակը եզրափակում է մրցանակի գործող դափնեկիր, ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։

Goal-ի վարկածով 2026 թվականի «Ոսկե գնդակի» 20 գլխավոր հավակնորդները․

Հարի Քեյն («Բավարիա»)
Լամին Յամալ («Բարսելոնա»)
Ուսման Դեմբելե (ՊՍԺ)
Դեկլան Ռայս («Արսենալ»)
Մայքլ Օլիսե («Բավարիա»)
Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ)
Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»)
Վիտինյա (ՊՍԺ)
Լուիս Դիաս («Բավարիա»)
Գաբրիել Մագալյաես («Արսենալ»)
Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)
Կրիշտիանու Ռոնալդու («Ալ-Նասր»)
Բրունո Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»)
Ռաֆինյա («Բարսելոնա»)
Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)
Բուկայո Սակա («Արսենալ»)
Լաուտարո Մարտինես («Ինտեր»)
Պեդրի («Բարսելոնա»)
Խուլիան Ալվարես («Ատլետիկո Մադրիդ»)

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը