Մամուլ 3 ամիս առաջ - 08:22 07-05-2026

Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հեծանիվ հայտնագործելու կարիք չկա. անվտանգությունն էմոցիա կամ կենաց չէ, անվտանգությունը հստակ հաշվարկ է, կոնկրետ դաշնակիցներ և ռեալ ուժ։ Օրերս Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովն ու դրա շրջանակներում հնչած հայտարարությունները (այդ թվում՝ Ալիևի կողմից) առավել ակնառու դարձրին Հայաստանի գլխին կախված ամենամեծ վտանգը, այն է՝ Հայաստանն այլևս չունի անվտանգային որևէ երաշխավոր։

Հայաստանում անցկացված համաժողովների և արևմտյան առաջնորդների «վոյաժների» միակ իրական նպատակը որևէ մեկը նույնիսկ չի էլ թաքցնում. դա Ռուսաստանին այստեղից ամբողջությամբ դուրս մղելն է։ Արևմուտքը հետևողականորեն լուծում է իր խնդիրը, ձեռքի հետ «փաղաքշում է» Փաշինյանին, որովհետև վերջինս ոչ պակաս հետևողականությամբ կատարում է իրեն տրված առաջադրանքը։ Իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին ու հայ ժողովրդին դրա հետևանքով:

Շատ քաղաքագետներ հստակ արձանագրում են, որ եթե մեր տարածաշրջանում չլինի Ռուսաստանը՝ որպես կոշտ ռազմական ուժ, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը պարզապես կուլ է տալու Հայաստանը։ Դրա ուղիղ ապացույցն էր նաև Ալիևի «հեռավար» ելույթը, որին Փաշինյանը նույնիսկ շնորհակալություն հայտնեց: Իսկ հաշվարկը պարզ է. հին դաշնակիցն այստեղից «վտարվում» է, իսկ նոր դաշնակից իրականում գոյություն չունի (Եվրոպան ու, ընդհանրապես, հավաքական Արևմուտքը զորք չի բերելու Հայաստանին պաշտպանելու)։ Արդյունքում ստեղծվում է կատարյալ անվտանգային վակուում, որը Ադրբեջանը փափագում է լցնել իր ռազմական ագրեսիայով։

Հարցը միայն մեկն է. արդյո՞ք մեր հասարակությունը լիարժեք գիտակցում է, որ այս իշխանությունը քանդել է մեր միակ անվտանգային ճարտարապետությունը, և հիմա մենք կարող ենք մեն-մենակ և աներաշխավոր մնալ ատամները սրող գիշատչի դեմ դիմաց։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի