Ներքին 5 ամիս առաջ - 07:25 01-05-2026

«Լույսեր» թաղամասի օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2023 թվականի հունիսի 8-ին ArmLur.am-ը հրապարակել էր նյութ Երևանի Լենինգրադյան փողոցի նորակառույց շենքերից մեկի՝ «Լույսեր» բնակելի համալիրի մասին, որտեղ բնակիչները բարձրաձայնում էին իրենց կյանքի համար վտանգավոր պայմանների մասին։ Երեք տարի անց այս հրապարակումը դարձավ դատական քննության առարկա, սակայն վերջնական արդյունքում դատարանը կանգնեց լրատվամիջոցի կողքին՝ արձանագրելով խոսքի ազատության և հանրային շահի գերակայությունը։
ԼՈՒՅՍԵՐ, ՈՐ ԽԱՎԱՐ ԲԵՐԵՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՅԱՆՔ
Հրապարակման մեջ ներկայացված էին բնակիչների ահազանգերը, ըստ որոնց՝ նորակառույց շենքի բակերում «օձեր ու կարիճներ են վխտում», երեխաներին բակ իջեցնելը դարձել է վտանգավոր, իսկ տարածքը պատված է «խայտառակ փոշով», որը տարիներ շարունակ չի վերացվում։ Բնակիչների խոսքով՝ խնդիրը ոչ միայն կենցաղային անհարմարություն էր, այլ արդեն առողջության և անվտանգության լուրջ սպառնալիք։

«Լույսեր» բնակելի համալիրի տնօրինությունը հրապարակման մեջ հերքել էր նման խնդիրների առկայությունը՝ նշելով, թե իրենք նման ահազանգերի չեն բախվել, և առաջարկել էր դիմել գրավոր։

ԴԱՏԱԿԱՆ ՔԱՇՔՇՈՒԿ՝ ԸՆԴԴԵՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ
Հրապարակումից հետո «Լույսեր» ՓԲԸ-ն դիմել էր դատարան՝ պահանջելով հերքել նյութը և փոխհատուցում վճարել։ Սակայն երեք տարի տևած դատական գործընթացը ավարտվեց լրատվամիջոցի հաղթանակով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանը վճռեց ամբողջությամբ մերժել հայցը՝ ինչպես հրապարակման հերքման, այնպես էլ փոխհատուցման պահանջների մասով։

ԴԱՏԱՐԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Դատարանը կարևոր արձանագրում արեց․ ArmLur.am-ը տվյալ հրապարակմամբ չի ներկայացրել սեփական գնահատականներ, այլ փոխանցել է երրորդ անձանց՝ բնակիչների կարծիքներն ու բողոքները՝ որպես ԶԼՄ։

Միևնույն ժամանակ, դատարանը ընդգծեց, որ նյութում ներկայացված է եղել նաև համալիրի տնօրինության դիրքորոշումը, այսինքն՝ լրատվամիջոցը պահպանել է տեղեկատվության հավասարակշռությունը։
Հատկանշական է, որ հայցվոր կողմը նույնպես չի հերքել, որ լրատվամիջոցը փորձել է կապ հաստատել և ներկայացնել իրենց տեսակետը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԱՐԺԵՔ
Այս որոշումը կարևոր նախադեպ է՝ ցույց տալով, որ լրատվամիջոցները կարող են և պարտավոր են բարձրաձայնել հանրային կարևորության խնդիրներ, նույնիսկ եթե դրանք անհարմար են բիզնես կառույցների համար։

Միևնույն ժամանակ, այն նաև ուղերձ է կառուցապատողներին՝ բնակիչների իրավունքների և անվտանգության հարցերը չեն կարող անտեսվել՝ դրանք դիտարկելով միայն որպես «բողոքներ»։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Լույսեր» բնակելի համալիրի շուրջ ձևավորված իրավիճակը վեր է ածվել ոչ միայն կենցաղային խնդիրների, այլև իրավունքների պաշտպանության հարցի։ Դատարանի որոշումը փաստեց՝ եթե բնակիչները բարձրաձայնում են իրական խնդիրներ, իսկ լրատվամիջոցը դրանք ներկայացնում է հավասարակշռված, ապա դա չի կարող դիտվել որպես զրպարտություն։

Այս գործը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ «լույս» անունը կրող նախագիծը կարող է հայտնվել հանրային քննադատության կենտրոնում, եթե իրականում չի ապահովում մարդկանց համար արժանապատիվ և անվտանգ կենսապայմաններ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը