Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 17:05 30-04-2026

34-ից 50-րդ հորիզոնական․ ՀՀ-ն մամուլի ազատության հետընթաց է գրանցել

Անի Կեսոյան

Լրագրող

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության 2026 թվականի զեկույցը փաստում է՝ Հայաստանը զգալի նահանջ է գրանցել Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում։ 180 երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցրել է 50-րդ հորիզանականը՝ նախորդ տարվա 34-րդ տեղի համեմատ։

Թարմացված տվյալներով՝ Հայաստանն այս տարի 180 երկրների շարքում 67,02 միավորով զբաղեցրել է 50-րդ հորիզանականը մինչդեռ 2025թ 73,96 միավորով 34-րդ տեղում էր։

Զեկույցում նշվում է որ չնայած երկրի բազմազան մեդիա լանդշաֆտին, լրատվական դաշտը մնում է խիստ բևեռացված, ինչն արտացոլում է ներքաղաքական իրական պատկերը։ Սոցիալական մեդիան, որն օրական օգտագործվում է բնակչության 2/3-ի կողմից, դարձել է տեղեկատվության հիմնական աղբյուրը։ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծվել են բազմաթիվ նոր մեդիա հարթակներ, և անկախ լրատվական կայքեր, ինչպիսիք են Civilnet.am-ը, Hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը, որոնք զարգանում են՝ իրականացնելով ժողովրդավարության համար կարևոր անկախ վերահսկող դեր։ Այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր մեդիայի մեծ մասը, որը կապված է խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում է ենթարկվել ճնշումների։

Զեկույցում անդրադաձ կա նաև ատելության խոսքին, նշելով, որ Հայաստանն այսօր բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, որը սնվում է ներքին լարվածությամբ, սահմանային անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրամիության միջև երկրի ունեցած բարդ աշխարհաքաղաքական դիրքով։

Զեկույցը կազմողները նշում են, որ ՀՀ-ում լրագրողներն ավելի ու ավելի հաճախ են դառնում համակարգված թիրախավորման զոհ, հատկապես երբ լուսաբանում են Ադրբեջանի հետ բանակցությունները կամ հայ-ռուսական լարված հարաբերությունները։

«Լրագրողները մշտապես ենթարկվում են վիրավորանքների, ճնշումների և նույնիսկ ֆիզիկական բռնության, որոնք հաճախ մնում են անպատիժ։ Սա հանգեցնում է ինքնագրաքննության և մասնագիտության հեղինակազրկմանը»,- ասված է զեկույցում։

Իրավիճակը բարդանում է նաև տնտեսական գործոններով։ Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած անձանց կողմից կամ ֆինանսավորվում է ազդեցիկ հանրային գործիչների կողմից։ Քիչ թվով լրատվամիջոցներ են կիրառել վճարովի բաժանորդագրության մոդելներ, իսկ գովազդային շուկան շարունակում է մնալ ոչ զարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը։ Միևնույն ժամանակ պետական լրատվամիջոցները խուսափում են կառավարության հասցեին որևէ քննադատությունից։

Լրագրողական համայնքը շարունակում է աշխատել անհանդուրժողականության մթնոլորտում, որտեղ քաղաքական էլիտաների կողմից հնչող հակամեդիա հռետորաբանությունը, վիրավորանքներն ու ֆիզիկական բռնության դեպքերը հաճախ մնում են անպատիժ՝ հանգեցնելով ինքնագրաքննության և մասնագիտության հեղինակազրկման։ Այս ամենը տեղի է ունենում մի իրավական միջավայրում, որը, չնայած որոշ բարեփոխումների, դեռևս բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և լիարժեք չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, հատկապես պետական տեղեկատվության հասանելիության սահմանափակումների հարցում։

Զեկույցում նշվում է նաև ՀՀ իշխանությունների անպատասխանու գործելաոճի մասին։ Կառավարությունը հաճախ սահմանափակում է պետական տեղեկատվության հասանելիությունը՝ ուշացնելով կամ մերժելով հարցումները, ինչը լրացուցիչ խոչընդոտ է հետաքննող լրագրողների համար։

Անի Կեսոյան Անի Կեսոյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ