Ներքին 5 ամիս առաջ - 16:13 30-04-2026

Ռուսաստանում արգելափակել են Հայաստանից «Ջերմուկ» ջրի ևս ավելի քան 1 մլն շշի վաճառքը

«Չեստնի զնակ» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ արգելափակել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի ևս ավելի քան 1 մլն շշի վաճառքը։ Որոշումն ընդունվել է ստուգման արդյունքներով, նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ։

Ավելի վաղ Ռուսաստանում կասեցվել էր ավելի քան 338 000 շշի վաճառքը։ Դադարեցվել էր «Ջերմուկի» առանձին խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը՝ հիդրոկարբոնատի պարունակության գերազանցման պատճառով «Չեստնի զնակ» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ արգելափակել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի ևս ավելի քան 1 մլն շշի վաճառքը։

Այս մասին РБК-ին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից։

Սահմանափակումները մտցվել են արտադրանքի նոր խմբաքանակների ստուգումից հետո, որոնք թողարկվել են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ը։ Նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ, պարզաբանել են գերատեսչությունում։ Նպատակը եղել է կյանքի և առողջության հնարավոր վնասը կանխելը։

Արգելափակվել է 9 թողարկման ամսաթվերի տարբեր տարայով խմբաքանակների շրջանառությունը։

«Չեստնի զնակ»-ը կարգավորողի հարցումն ստանալուց հետո օպերատիվորեն կասեցրել է ապրանքի յուրաքանչյուր միավորի վաճառքը, նշել է ԿԶՊՏ-ի (մակնշման համակարգի օպերատոր) գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը