Ներքին 5 ամիս առաջ - 20:15 24-04-2026

Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, սխալ բաներ կար գրված․ ՀՑԹԻ տնօրենի ԺՊ-ն` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին

Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ, սխալ բաներ կար գրված, սխալ տեղեկատվություն էր ընդհանրապես:

Այս մասին Սպուտնիկ Արմենիային ասել է Ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին:

Թաշչյանն ասել է, որ աշխատակիցներից մեկը «շատ կոպիտ սխալ է գործել». նրա տեղադրած նկարներն ու տեքստի բովանդակությունն իրար հետ կապ չեն ունեցել, և այդ լուրն ընդհանրապես չպետք է հրապարակվեր։

«Մենք դնում ենք տեղեկատվություն միայն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կրում են արողակարգային պետական բնույթ և որոնց մասնակցում է հիմնադրամը։ Այսինքն, եթե մենք մասնակցություն չունենք, անգամ պատշաճ էլ չի, գեղեցիկ էլ չի դնել։ Եթե էպես լիներ, մենք ամբողջ օրը պետք է ինչ–որ բաներ լուսաբանեինք, բայց մենք լրատվական գործակալություն չենք»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը