Ներքին 5 ամիս առաջ - 15:28 23-04-2026

Խաչիկ Գալստյանի տնային կալանքը երկարացվեց 3 ամսով. Արսեն Բաբայան

Դատարանն այսօր 3 ամսով երկարացրեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Հաշվի առնելով տնային կալանքում այլ անձանց հետ հաղորդակցվելու արգելքը՝ Խաչիկ Գալստյանն իր խոսքը փոխանցում է իմ միջոցով.

«Ադրբեջանում հայերին դատում են սեփական հայրենիքը պաշտպանելու, նախնիների արյան կանչի հետևից գնալու ու ազգային մեծ երազանք ունենալու համար: Հայաստանում հայերին դատում են սեփական հավատքին տեր կանգնելու ու հայրենիքը շատ սիրելու համար։

Եթե աշուղ Ջիվանին ապրեր մեր օրերում, ապա Հայաստանում տեղի ունեցող քաղաքական կրկեսի մասին կգրեր հետևյալ տողերը.

Հայը կանչում է թուրքին,
Էստի' համեցեք,
Թուրքը մորթում է հային,
Խելքի' աշեցեք։
Թուրքը դատում է հային,
Աշխարհ, իմացե'ք,
Հայը դատում է հային,
Խելքի' աշեցեք։
Խաչիկ Գալստյան
Խղճի, հավատքի ու հայրենիքի կալանավոր»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը