Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 18:30 22-04-2026

Պաշտոնյաներն ադրբեջանցի են, դրա համար էլ Ադրբեջանի արածները չեն դատապարտում․ հարցում

Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը ահազանգել է, որ Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին՝ սա գնահատելով որպես մշակութային ժառանգության դեմ ուղղված քաղաքականության շարունակություն։ Սակայն թեմայի շուրջ պաշտոնական արձագանքներ չեն եղել։

Այս ֆոնին Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և հարցրել քաղաքացիներին. «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ոչ մի պաշտոնյա չի դատապարտում Ադրբեջանին` Արցախում հայկական եկեղեցիները ոչնչացնելու համար»։

Քաղաքացիների կարծիքները հիմնականում քննադատական էին։

Մի տղամարդ ասաց, որ պաշտոնյաները առաջնային են համարում պաշտոն զբաղեցնելը։

Մեկ այլ տղամարդ, ով ներկայացավ որպես պատմաբան, նշեց․ «Պաշտոնյանները կոմպլեքսավորված են իրենց պաշտոնից, իրենց կեղծ հայրենասիրությունից։ Արցախը ինչքան մոռացվի, էնքան քիչ գլխացավանք կունենան։ Պիտի սկզբից հայ լինեն, հետո նոր պաշտոնյա»։

Մի կին հույս հայտնեց, որ դեռ կխոսեն։

Մեկ այլ կին ընդգծեց․ «Չեմ ուզում կոպիտ արտահայտվեմ, բայց իրենց սրտով էլ է, պիտի դատապարտվի, չպիտի ներվի»։

Քաղաքացիներից մեկը նշեց․ «Նրանք ադրբեջանամետ են, ինչ անում ա ադրբեջանցին՝ ծափ են տալիս»։

Մեկ այլ տղամարդ ասաց․ «Իրանք միլիոնավոր աշխատավարձ են ստանում, որ հակառակ չխոսան, ադրբեջանցիների երգի տակ են պարում»։

Հնչեց նաև նման կարծիք. «Պաշտոնյաները ադրբեջանցի են, դրսից եկած գործողություն կատարող են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Ատանյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի