Ներքին 5 ամիս առաջ - 16:34 14-04-2026

Արման Սարոյանի նշանակումն իրավական չէ․ նա այլևս եկեղեցական չէ

Իրավաբան Արսեն Բաբայանն Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձավ կարգալույծ Արման Սարոյանի՝ «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ նշանակվելու հարցին՝ նշելով, որ այդ որոշումն իրավական չէ։

«Կարճ պատասխանեմ՝ իրավական չէ ընդհանրապես, որովհետև այդ դիրքը տրված է եկեղեցուն։

Այսինքն՝ եկեղեցին պիտի մարդ տրամադրի։ Արման Սարոյանը չի հանդիսանում եկեղեցական։ Իսկ մենք տեսել ենք, որ կառավարությունն ունի իր պատկերացումները եկեղեցու մասին։ Հիմա պատկերացրեք՝ Նիկոլ Փաշինյանն իր պատկերացումների եկեղեցուց ընտրել է մարդ և նշանակել։ Իրավական որևէ ընթացակարգի չի համապատասխանում»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պետք է արվի ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, Բաբայանը կարծիք հայտնեց, որ կարգավորումներն այլանդակվել են, և անհրաժեշտ է իշխանափոխություն։

«Առանց իշխանափոխության՝ որևէ բան հնարավոր չէ»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի 2026թ. մարտի 27-ի որոշմամբ՝ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։ Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը