Ներքին Միտք 6 ամիս առաջ - 23:27 13-04-2026

Ադրբեջանի ծառահատումները Շիկահողի արգելոցում․ ՇՄՆ-ն տեղյակ ա, բայց Նիկոլ Փաշինյանին «չեն զեկուցել». լրագրող

Լրագրող Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ադրբեջանի ծառահատումները Շիկահողի արգելոցում․ ՇՄՆ-ն տեղյակ ա, բայց Նիկոլ Փաշինյանին «չեն զեկուցել»

Մի անգամ արդեն մանրամասն գրել էի, որ էս տարածքում անտառահատումները «չնկատելը» պարզապես անհնար ա։ Այցելելու կարիք էլ չկա, Google-ում ինժեներական աշխատանքները/դիրքերը բացահայտ երևում են։

Բայց քանի որ Ն․Փ․ հայտարարեց, որ դրա մասին «տեղյակ չի /չեն զեկուցել», հարցում ուղարկեցի ՇՄՆ (շրջակա միջավայրի նախարարություն):

Մեկուկես ամիս պահանջվեց պատասխանի համար։

«․․․ «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքների սահմանամերձ որոշ հատվածներում գտնվող անտառային էկոհամակարգերը 2021 թվականին տեղի ունեցած զինված հակամարտության արդյունքում կրել են որոշակի վնասներ, ինչը 2021 թվականից ի վեր գտնվում է ուշադրության կենտրոնում․․․»:

Վնասի վերաբերյալ հստակ տվյալներ չկան: Ամբողջական գնահատումը «հնարավոր կլինի իրականացնելսահմանագծման և սահմանազատման աշխատանքներից հետո»:

N.B. Նախարարությանը հարցրել էի նաև, թե «ինչո՞ւ անտառահատումների մասին տվյալները չեն փոխանցվել Նիկոլ Փաշինյանին»:

Էս հարցին այնտեղ նախարարությունում «մոռացել են» պատասխանել:

P.S. Հիշացնեմ, որ (ըստ իմ կոպիտ հաշվարկների) ստեղ Ադրբեջանը օկուպացրել ա ՀՀ տարածքի +/- 23 քռ կմ:

P.S.S․ Էս հատվածում ոչ բոլոր դիրքերն են նշված։ Էսքան եմ նշել շփման գիծը պատկերացնելու համար։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը