Ներքին Արտաքին 6 ամիս առաջ - 23:31 07-04-2026

ՌԴ–ում ուզում են չեղարկել Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան

«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ–ի՝ ՌԴ արտադրանք արտահանելու լիցենզիան կարող է չեղարկվել։ Հայտնում է «Sputnik Արմենիա»-ն:

Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը՝ Ռոսալկոգոլտոբակկոնտրոլը, չնախատեսված ստուգում է իրականացրել Ռուսաստանի Դաշնություն ներմուծված կոնյակի նմուշների նկատմամբ:

«Հավատարմագրված լաբորատորիայի իրականացրած փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է արտադրանքի անհամապատասխանություն ԳՕՍՏ-ի պահանջներին. հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ, ինչպես նաև արտադրանքի բաղադրության անհամապատասխանություն հայտագրված անվանմանը (չի համապատասխանում «կոնյակ» եզրույթին)»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ծառայությունը ստուգումից հետո դատարան է դիմել գործարանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և չեղարկելու համար։ Գործը քննվում է արբիտրաժային դատարանում։

Ռոսալկոգոլտոբակկոնտրոլն ընդգծել է, որ խաղողագործության և գինեգործության մասին օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ գինեգործական արտադրանքի շրջանառությունը հիմք է դատական կարգով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում