Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 17:52 01-04-2026

Երիտասարդի կալանավորումը ակնհայտորեն անհամաչափ ու անտրամաբանական որոշում է. Գայանե Աբրահամյան

Հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում` առողջական խնդիրները, դպրոցն ավարտելու հարցը եւ այլն, երիտասարդի կալանավորումը ակնհայտորեն անհամաչափ, նաեւ անտրամաբանական որոշում է։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նախկին ՔՊ պատգամավոր, նախկին լրագրող Գայանե Աբրահամյանը:

Սա կարող ենք որակել որպես Մացոյի հերթական արջի ծառայություն, սրանից ավելի վնասարարություն դժվար էր պատկերացնել։

Այո, ինչպես միջադեպի նույն օրն եմ ասել` բռնությունը, նմանատիպ խուլիգանությունը բացարձակ ընդունելի չէ, ավելին` ակնհայտորեն փորձեր են արվում քաղաքացիական տարբեր պայքարներում ներմուծել բռնության տարրեր, ինչը էսկալացվելու միտում կարող է պարունակել ու շատ վտանգավոր է, բայց պետք է տարանջատել զուտ սպոնտան, էմոցիոնալ պահվածքը կազմակերպված գործողություններից եւ ավելի լուրջ, անաչառ քննություն իրականացնել։

Ինչո՞ւ է կալանքի որոշումը նաեւ անտրամաբանական, քանի որ եթե մեղադրանք է առաջադրվել մեկ այլ կասկածյալի որպես տվյալ խուլիգանության կազմակերպիչ եւ, տվյալ անձի վերաբերյալ իրականում շատ ավելի լուրջ կասկածներ կարող են լինել, քանի որ կուսակիցն էր Ռուսաստանում ծվարած նախկին ՊՆ նախարար Արշակ Կարապետյանի հետ, որն այնտեղից ՀՀ-ում իշխանությունը տապալելու կոչեր է անում, խմբավորումներ է ուղարկում եւ այլն։

Մինչդեռ կազմակերպման մեջ կասկածյալի խափանման միջոցը գրավի դիմաց ազատ արձակումն է երեկ եղել, չնայած, եթե կան հիմքեր կասկածյալ որակելու, ապա ավելի շատ հենց այս անձը կարող էր ազդել գործի քննության վրա, քան դպրոցական երիտասարդը։

Իսկ երիտասարդ տղաների հետ պետք էր լուրջ աշխատանք իրականացվի, ակնհայտորեն նյարդային, էմոցիաները չկառավարելու եւ սադրելու միտում կար նրանց պահվածքում, բայց կալանավորումը շատ ավելի մեծ ու լուրջ խնդիրներ է առաջացնելու եւ որպես օրինապահ քաղաքացի նրանց ավելի լավը չի դարձնելու։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին