Ներքին 6 ամիս առաջ - 11:48 01-04-2026

Եթե տնօրենը հեռացման դիմում չգրի, երեխաներին կհանենք մանկապարտեզից. ծնող (տեսանյութ)

Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզի ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վերջին շրջանում աշխատակիցների զանգվածային հեռացումները լուրջ մտահոգություն են առաջացրել ծնողների շրջանում։

«1․5 տարվա ընթացքում տասից ավելի աշխատող հեռացել է աշխատանքից։ Ցանկացած հաստատությունում, եթե այդքան մարդ է հեռանում, նշանակում է՝ այնտեղ կա անառողջ մթնոլորտ կամ լուրջ խնդիր»,- նշեց նա։

Ծնողի խոսքով՝ գործընթացը շարունակական բնույթ է կրում, և նոր հեռացումներ ևս սպասվում են․

«Հերթական դաստիարակը պետք է հեռանա, և մյուսները նույնպես դիմումներ են գրում, որովհետև հասկանում են՝ հաջորդը կարող են իրենք լինել»։

Նա ընդգծեց, որ ծնողները չեն կարողանում հստակ հասկանալ խնդրի պատճառները, քանի որ աշխատակիցները խուսափում են բաց խոսել, սակայն իրենց դիտարկմամբ՝ խնդիրը տնօրենի հետ հարաբերություններն են։

«Մենք հասկանում ենք, որ դաստիարակները չեն ցանկանում աշխատել տնօրենի հետ, բայց չենք հասկանում՝ կոնկրետ ինչու։ Ակնհայտ է, որ վերաբերմունքի խնդիր կա»,- ասաց նա։

Ծնողը նաև նշեց, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների՝ աշխատակիցների նկատմամբ դրսևորվում է ոչ պատշաճ վերաբերմունք և ճնշումներ։ Միաժամանակ նա ընդգծեց, որ անձնական խնդիր չունի տնօրենի հետ և հանդես է գալիս բացառապես որպես ծնող, սակայն ստեղծված իրավիճակը ստիպում է բարձրաձայնել խնդիրը։

«Ես որպես ծնող իմ երեխային եմ բերել այստեղ, բայց այս ամենը տեսնելով՝ չենք կարող լռել»,- նշեց նա։ Խոսելով պահանջների մասին՝ ծնողը նշեց, որ առաջնայինը երեխաների համար ապահով և վստահելի միջավայրի ապահովումն է։

«Մենք ուզում ենք հասկանալ՝ ինչու մեր դաստիարակները չեն կարող աշխատել այստեղ և ապահովել, որ մեր երեխաները լինեն վստահելի ձեռքերում»,- ասաց նա։

Նրա փոխանցմամբ՝ մի շարք աշխատակիցներ արդեն գրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում