Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 23:25 31-03-2026

Ինչքան ՔՊ-ի ասածով գնանք, էնքան տարածքներ ենք կորցնելու. քաղաքացի

Oragir.News-ի հարցման ընթացքում քաղաքացիների պատասխանների մեջ առանձնացավ մի տղամարդու խոսքը, որը փորձեց իր միտքը ներկայացնել օրինակներով ու համեմատություններով։

Նա ասաց․ «Հայրս ասում էր՝ եթե ուզում ես մարդուն ճանաչես, մոտեցի, մի հատ խփի ուսին, եթե բան չասեց՝ 2 հատ խփի, եթե էլի բան չասեց՝ քացով խփի, ճամփի»։

Ապա հավելեց․ «Ինչքան շատ զիջում ես, էնքան շատ պահանջում են։ Ուժեղի հետ սեղան են նստում, թույլերին նսեմացնում են»։

Քաղաքացին նաև նշեց․ «Մեր ժողովրդի դեմքին ժպիտ չկա»։

Նա ասաց, որ ինքը մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետ է, ապա շարունակեց իր միտքը օրինակով․ «Մի թագավոր հարկերն ա կրճատում, ժողովրդի համար լավ բաներ ա անում, բայց դժգոհ են։ Խորհրդականը ասում ա՝ ամեն ընտանիքից մի հոգու սպանի, կհիշեն քեզ։ Էդ մարդը անում ա, ու սաղ կյանքում հիշում են՝ որպես մարդասպան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին