Ներքին 4 ամիս առաջ - 10:12 31-03-2026

Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Հովհաննիսյան

Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում։ Եվ հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը․

Շատ հեշտ է որևէ հեռավոր որևէ երկրի մայրաքաղաքից (կլինի Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել, թե ցանկացած այլ ոչ հայաստանյան քաղաք) ասել, թե հունիսի 7-ի ընտրությունները որոշելու են Կովկասի ճակատագիրը, այս կամ այն գերտերության ազդեցության չափը այլն։ Սա ծայրահեղ վտանգավոր մոտեցում է, որին առաջատար ուժերը պետք է կոշտ արձագանքեն։ Չի կարելի Հայաստանը դարձնել օտար խաղերի փորձաքար, այսօրվա վտանգավոր իրավիճակում մեզ վերածել աշխարհաքաղաքական խաղալիքի։

Հունիսի 7-ի ընտրությունները բացառապես ներհայաստանյան ընտրություններ են։ Այդ ընտրությունների արդյունքում մենք պետք է վերականգնենք մեր երկրի ներքին խախտված հավասարակշռությունը, պիտի հասնենք բանականության վերադարձին պետական համակարգ, պիտի ներքին համերաշխության և համակեցության նոր կանոններ ստեղծենք, պիտի հասնենք հասնենք երաշխավորված խաղաղության և երկիրը տանենք զարգացման ճանապարհով։ Սրանք են այս ընտրությունների նպատակները։

Հայաստանը ճակատագիրը չի որոշվում ո´չ Մոսկվայում, ո´չ Վաշինգտոնում, ո´չ Բրյուսելում, ոչ էլ որևէ այլ տեղ։ Եթե շատ ենք ուզում մայրաքաղաքային հստակություն, ապա Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում։ Եվ հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից